Բաժիններ՝

Սերբիան և Չեռնոգորիան կարող են Եվրամիությանն անդամակցել 2025 թվականին. Անտոնիո Տայանի

Սերգիան եւ Չեռնոգորիան կարող են Եվրամիությանն անդամակցել 2025 թվականին: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, մայիսի 3-ին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին:

«Ես կարծում եմ, որ Սերբիան եւ Չեռնոգորիան 2025 թվականին կարող են դառնալ Եվրոպական միության անդամներ»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում: Եվրահանձնաժողովը փետրվարի 6-ին հրապարակել է ԵՄ-ի ընդարձակման նոր ռազմավարությունն արեւմտյան Բալկանների երկրների նկատմամբ:

Փաստաթղթերում, որոնք ներկայացվել են ԵՄ-ի գործադիր կոլեգիայի կողմից, ասվում Է, որ «Սերբիայի եւ Չեռնոգորիայի համար, որոնք բանակցություններ են վարում անդամակցության շուրջ, (ռազմավարության մեջ) նշված են քայլեր, որոնք անհրաժեշտ են 2025 թվականին անդամակցության գործընթացն ավարտելու համար»:

Եվրամիությունն ավելի վաղ հանրակցությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ է տրամադրել Ալբանիային, Մակեդոնիային, Սերբիային եւ Չեռնոգորիային: 2016 թվականի փետրվարին ԵՄ-ին միանալու պաշտոնական դիմում է ներկայացրել Բոսնիան եւ Հերցեգովինան: Կոսովոն, որը ճանաչել են ԵՄ-ի 28 անդամներից 23-ը, նույնպես հավակնում է հանրակցությանն անդամակցելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս