
Գուտերիշը կոչ է արել չհրաժարվել Իրանի հետ միջուկային համաձայնագրից, քանի դեռ այլընտրանք չկա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ճիշտ չի համարում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից հրաժարվելը, քանի դեռ դրա այլընտրանքը չի գտնվել: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, նա հայտարարել է BBC կորպորացիային տված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ ՀՀԳԾ-ն (իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը) կարեւոր դիվանագիտական հաղթանակ էր, եւ ես կարծում եմ, որ կարեւոր է այն պահպանել, բայց ես նաեւ գտնում եմ, որ գոյություն ունեն ոլորտներ, որոնցում անհրաժեշտ է կառուցողական երկխոսություն հաստատել, քանի որ տարածաշրջանի իրադրությունն ինձ վտանգավոր է թվում»,-ասել է նա:
«Եթե երբեւիցե դրան փոխարինող ավելի հաջող համաձայնագրի կնքվի, լավ կլինի, սակայն մենք չպետք է հրաժարվենք դրանից, քանի դեռ ընդունելի այլընտրանք չունենք»,-հավելել է Գուտերիշը: