Թշնամին բացահայտ լկտիությամբ ներկայացնում է իր պատկերացրած «Թուրանական միջանցքի» հեռագնա նպատակները․ Վարդան Ոսկանյան

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոի վարիչ Վարդան Ոսկանյանը ընդգծում է՝ թշամին չի հրաժարվել ո՛չ իր պահանջներից, ո՛չ իր հեռահար նպատակներից։

«Բաքվի բարբարոսական վարչախմբի խորհրդարան կոչեցյալի «Ազարբայջան» հորջորջվող պաշտոնաթերթը երեկ կարծես «պարզաբանել է», թե ինչ են հասկանում արհեստածին Ադրբեջանում շարունակաբար գործածվող «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ ձևակերպման տակ։

Այդ թերթում համաթուրանական անթաքույց բարբաջանքներով լեցուն հերթական հոդված կոչեցյալում ուղղակի գրված է․

«Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Համատեղ հռչակագրում ամրագրվել է մեր երկրի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև անխափան երթևեկության ապահովումը։ «Հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի երթուղին»՝ մի խոսքով, Զանգեզուրյան միջանցքն, արդեն իրագործման փուլում է։ Այսպիսով, ժամանակին արհեստական խոչընդոտներով միմյանցից բաժանված թյուրքական պետությունները կրկին կմիավորվեն»։

Ընդ որում, բացահայտ լկտիությամբ նշված է նաև այդ «միջանցք» կոչեցյալի հեռագնա նպատակը՝ միավորել թյուրքալեզու պետությունները, ինչից բխում է, որ թշնամին դա պատկերացնում է հենց «Թուրանական միջանցք»,- սոցցանցի իր էջում գրել է Վարդան Ոսկանյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031