Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցման հիմնական կապալառու «Տիտան-2 կոնցեռնը» (մտնում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կառավարման կոնտուրի մեջ) եւ Թուրքիայի Ictas ընկերությունն ստեղծել են համատեղ ձեռնարկություն այդ ատոմային կայանի կառուցման համար:
Իրանը հանդես է եկել Միացյալ Նահանգների կողմից Սիրիայում եւ Իրաքում «Քաթայիբ Հըզբոլլահ» խմբավորման դիրքերի ռմբակոծման խիստ քննադատությամբ եւ այդ գրոհները որակել է ահաբեկչության ցուցադրություն:
Իրավասու մարմիններին հորդորում ենք քրեական վարույթի շրջանակում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել սահմանադրական օրենքի վերոհիշյալ պահանջները:
ՉԺՀ-ի հարավի Շենչժեն քաղաքի Նանշանի շրջանի ժողովրդական դատարանը դեկտեմբերի 30-ին կայացած հրապարակային դատավարության ընթացքում երեք տարվա բանտարկության եւ 3 միլիոն յուան (շուրջ 422,5 հազար դոլար) տուգանքի է դատապարտել ծագումնաբան գիտնական Հե Ցզյանկույին, որն այնցյալ տարի հայտարարել էր պատմության մեջ առաջին ծագումնաբանորեն վերափոխված երկվորյակ աղջիկների ծնվելու մասին:
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Սուդանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն բոլորին հրավիրում է ամանորյա միջոցառման, որը դեկտեմբերի 31-ին տեղի կունենա Առաջին հանրապետության հրապարակում:
Առնվազն 47 մարդ է զոհվել Ֆիլիպիններում «Ֆանֆոն» թայֆունի հետեւանքով, եւս ինը մարդ համարվում է անհայտ կորած:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը պահանջել է երկրի անվտանգությունն ապահովել «հարձակողական» միջոցներով:
ԱՄՆ-ը պատրաստ էանհրաժեշտության դեպքում լրացուցիչ գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ:
Տարեսկզբին «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդունվելուց հետո որոշ նախարարություններ միավորվեցին։ Այս փոփոխությունների արդյունքում Գիտության և կրթության նախարարությանը միացան Մշակույթի և Սպորտի նախարարությունները՝ դառնալով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։
2020 թվականի ապրիլին Արցախի Հանրապետությունում սպասվող ընտրությունները վճռորոշ են լինելու: Կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը՝ տարբեր միջոցների դիմելով, փորձելու է նախ՝ Արցախում իշխանության բերել իր համախոհ ուժերին, ու հաջորդ փուլում գործադրել Արցախի հարցի կարգավորման համար մշակված ու վտանգավոր զիջումներ պարունակող պլանը, որի հանդեպ լուրջ ընդդիմություն է ցուցաբերվելու՝ ոչ միայն Հայաստանում ու Արցախում, այլ նաև՝ Սփյուռքում:
Ճապոնիայում կաթնամթերքի եւ շոկոլադե արտադրանքի խոշորագույն արտադրողներից մեկը՝ Morinaga Inc. ընկերությունը, հայտարարել է շուկայից շուրջ 1,28 մլն բաժակ ժողովրդականություն վայելող Sundae Cup պաղպաղակ հետ կանչելու մասին՝ արտադրանքի մեջ հնարավոր մանր մետաղական մասնիկների ընկնելու պատճառով։
Իրանը ներկայում ունի 800 կիլոգրամ հարստացված ուրան, եւ յուրաքանչյուր ամիս դրա պաշարները կավելանան մոտավորապես 200 կիլոգրամով:
Անգլիայի Սաութհեմփթոն քաղաքում բազմազավակ մայրը կանգնեցրել է կողոպտիչներին, ովքեր խանութից 10 տուփ շոկոլադ են գողացել, գրում է Daily Star-ը:
Boeing ընկերության տնօրենների խորհրդի ավագ խորհրդական եւ իրավախորհրդատու Մայքլ Լյութիգը, որն զբաղվում էր Եթովպիայում եւ Ինդոնեզիայում Boeing 737 MAX-ի աղետների հետ կապված իրավաբանական հարցերով, հայտարարել է 2019 թվականի վերջին պաշտոնաթող լինելու մտադրության մասին:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ հայկական կողմի ձեռք բերած «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների ֆոնին՝ Ադրբեջանում խոսում են Ռուսաստանից «ՍՈւ 30» գնելու մասին. «Այսինքն՝ շատ հավանական է, որ նաև ադրբեջանական կողմը ստանա իր ուզածը: Դրան պետք է պատրաստ լինենք, որ հետո մեզ մոտ զարմանք կամ վրդովմունք չլինի, թե ինչու Ռուսաստանն Ադրբեջանին վաճառեց նոր սերնդի ինքնաթիռներ»:
Օրերս «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր Շիրակի մարզպետարան՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել պարգևատրումների հետ կապված։ Մասնավորապես, թե 2019 թվականի ընթացքում մարզպետարանի քանի աշխատակից է պարգեւատրվել, նրանցից յուրաքանչյուրը քանի անգամ եւ որքան է կազմել յուրաքանչյուրի պարգեւավճարը։ Խնդրել էինք տեղեկացնել նաև՝ արդյոք մարզպետը, տեղակալները, աշխատակազմի ղեկավարները պարգևատրվել են Ամանորյա տոների կապակցությամբ։
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի համոզմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ղեկավարած թիմով առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ ձեռքները հասցնել այնտեղ, որտեղ հնարավոր է, և մտնել այն ոլորտներ, որտեղ պետք է չմտնեն, օրինական՝ դատաիրավական համակարգ։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը Ագուլիսի հայկական եղեռնագործության 100-րդ տարելիցի առիթով քաղաքական խիստ այժմեական հնչեղություն ունի։ Սկզբից հիշելը, որ Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը, ի պատասխան այս ջարդերին, դիմել էր միջազգային հանրությանը և, մասնավորապես՝ Անտանտի երկրներին՝ իր տարածքում իրականացվող բռնությունները կանխարգելելու և տարածաշրջանի հայերի անվտանգությունն ապահովելու կոչով նախանշում է, որ Երեւանը հիմնահարցի միջազգայնացման նոր քայլեր առնելու որոշում է կայացրել։
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած ահաբեկչական ակտի հետևանքով ավելի քան 90 մարդ է զոհվել, որոնց թվում եղել է 4 օտարերկրացի:
168 Լրահոս
Այս ամենը նպատակ ուներ, առաջին հերթին՝ բարձրացնելու առաջնագծում ծառայություն տանող անձնակազմի անվտանգության աստիճանը, երկրորդ՝ սահմանային ակտիվության պարագայում դիրքային առավելություն ապահովել մեր զինծառայողների համար, իսկ մարտական գործողությունների տարբեր սցենարների պարագայում մարտի վարման համար անհրաժեշտ մեկնարկային պայմաններ ապահովել:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում 2008 թվականին արված տեսանյութ էր տեղադրել և կից գրել, որ այդ ժամանակ ինքը գտնվել է ընդհատակում, իսկ երբ Աննա Հակոբյանը ոչ զանգվածային երթ էր կազմակերպել Երևանի մայթերով՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների, իշխանությունները խոչընդոտել են:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում 2008 թվականին արված տեսանյութ էր հրապարակել և կից գրառում արել, որ 2008 թվականին, երբ ինքը գտնվում էր ընդհատակում, Աննա Հակոբյանը կազմակերպել էր ոչ զանգվածային երթ՝ Երևանի մայթերով, ի պաշտպանություն քաղբանտարկյալների, սակայն իշխանությունը խոչընդոտել է երթին:
Իսպանիան հայտնվել է դիվանագիտական սկանդալի կենտրոնում: Բոլիվիայի ոստիկանությունը արգելել է Իսպանիայի դիվանագետների մուտքը Լա Պասում գտնվող Մեքսիկայի դեսպանի կեցավայր:
Երեկ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
2018թ․ ապրիլ-մայիսյան «ոչ բռնի, թավշյա(՞), ոչ վենդետային (՞) հեղափոխության» ողջ ընթացքում և դրանից հետո բավական երկար ժամանակ, իմ վաղեմի բարեկամներից մեկը, հավանաբար հեղափոխության ամենանվիրյալներից էր։
Դավիթ Խաժակյանը հրապարակում է պաշտոնեական կեղծիքի գործով նոր փաստաթուղթը. ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ի Հյուստոն քաղաքում տեսահոլովակի նկարահանման ժամանակ արձակված կրակոցներից զոհվել է 2, տուժել 6 մարդ:
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԱԾ-ն երեկ տարածված հաղորդագրությամբ ինքնախոստովանեց, որ տեղեկություններ է հավաքագրում նախկին իշխանությունների (այժմեան ընդդիմության) քաղաքական գործունեության մասին: