Բաժիններ՝

Կոնգոյում էբոլայով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 282-ի

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա վիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 282-ի: Այս մասին է վկայում Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության առողջապահության նախարարության տարածած նոր հաշվետվությունը։

Ինչպես նշված է փաստաթղթում, բռնկումը շարունակում է հիմնականում տարածվել Իտուրիի նահանգում, որին բաժին է ընկնում հաստատված 282 դեպքերից 264-ը։ Հյուսիսային Կիվուի նահանգում գրանցվել է 15 հաստատված դեպք, ևս երեք դեպք է հայտնաբերվել Հարավային Կիվուի նահանգում։

Հաշվետվության համաձայն՝ մահացել է 42 մարդ, 238-ը բուժում է ստանում: Բացի այդ արձանագրվել է ապաքինման երկու դեպք։

ԿԴՀ իշխանություններն էբոլա տենդի բռնկման մասին հայտարարել են մայիսի 15-ին։ Հիվանդության հարուցիչ է դարձել Բունդիբուգյո վիրուսը, որն առաջին անգամ հայտնաբերվել է 2007 թվականին Ուգանդայում։

Ավելի վաղ հաղորդվել է, որ երկրում գրանցվել է վարակման ավելի քան 1000 ենթադրյալ դեպք և մոտավորապես 240 ենթադրյալ  մահ։ Բռնկումը տարածվել է նաև հարևան Ուգանդայում, որտեղ հայտնաբերվել է վարակման ինը դեպք և գրանցվել է մեկ մահ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930