Պուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով. Կրեմլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Լուրը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ։
«Ղեկավարները քննարկել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները»,– ասված է հաղորդագրությունում:



