Ճապոնիան թաքցնում է ռազմական էքսպանuիան՝ քողարկվելով uպառնալիքների մասին հռետորաբանությամբ. ՉԺՀ ԱԳՆ
Արտաքին սպառնալիքների մասին Ճապոնիայի ղեկավարության հրապարակային հայտարարությունները ծառայում են բացառապես որպես քողարկում սեփական հարձակողական սպառազինությունների լայնածավալ մեծացման համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
««Շանգրի-Լա երկխոսության» շրջանակներում ճապոնացի պաշտոնյաների հայտարարությունները զուրկ են հիմքերից և կոչված են քողարկելու հարձակողական սպառազինությունների արագացված մեծացումը»,- ընդգծել է դիվանագետը։
Նա նշել է, որ Տոկիոյի նոր ռազմական բյուջեն գերազանցել է 9 տրիլիոն իենը (մոտ 56 միլիարդ դոլար)՝ 14 տարի անընդմեջ թարմացնելով հետպատերազմյան առավելագույն ցուցանիշը, իսկ պաշտպանության ոլորտում Ճապոնիայի մեկ շնչին ընկնող ծախսերը երեք անգամ գերազանցել են ՉԺՀ ցուցանիշները։
Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ վերջին հինգ տարվա ընթացքում Ճապոնիայի պաշտպանական պատվերների ծավալն աճել է երեք անգամ, իսկ ՀՆԱ-ում ռազմական ծախսերի մասնաբաժինն աճել է մինչև 2%՝ հետագայում մինչև 3,5% աճի հեռանկարով։ Պեկինը համաշխարհային հանրությանը կոչ է արել պահպանել բարձր զգոնություն և համատեղ կանխել նոր միլիտարիզմի դրսևորումները։



