
«Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի, թե արդյո՞ք ինքն է արտոնել, որ ԱԱԾ-ն ընդդիմության քաղաքական գործունեության մասին տեղեկություններ հավաքագրի»

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԱԾ-ն երեկ տարածված հաղորդագրությամբ ինքնախոստովանեց, որ տեղեկություններ է հավաքագրում նախկին իշխանությունների (այժմեան ընդդիմության) քաղաքական գործունեության մասին:
Ավելին, ԱԱԾ-ն այդ տեղեկությունները հաղորդագրությամբ տարածելու միջոցով փորձ է արել իշխանությունների քաղաքական ընդդիմությանը զրկել որոշակի դիվիդենտներից:
Սա այն է, ինչ ԱԱԾ-ն անում էր միշտ: Պարզապես, այժմ դա արվում է յուրովի «թափանցիկությամբ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի, թե արդյո՞ք ինքն է արտոնել, որ իրեն ենթակա կառույցը ընդդիմության քաղաքական գործունեության մասին տեղեկություններ հավաքագրի»:
ԱԱԾ-ն երեկ տարածված հաղորդագրությամբ ինքնախոստովանեց, որ տեղեկություններ է հավաքագրում նախկին իշխանությունների (այժմեան…
Gepostet von Daniel Ioannisyan am Samstag, 28. Dezember 2019