«Եվրոպացիների օգնությամբ վերընտրվելուց հետո բալալայկան ձեռքը կվազի Մոսկվա ու Լենինի մավզալեյի վրայից կգոռա՝ Հայաստանը ԵԱՏՄ է ու վերջ». Միհրան Հակոբյան

Պատմաբան Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը չի հասկանում կամ չի ցանկանում հասկանալ, որ Մոսկվան ասում է՝ ԵԱՏՄ, թե ԵՄ հարցում կողմնորոշվեք հենց հիմա, մենք ձեզ թույլ չենք տա օգտվել մեզանից մինչև այն պահը, երբ պատրաստ կլինեք ցատկել այլ հարթակ:

Մյուս կողմից՝ Մոսկվան չի հասկանում կամ չի ցանկանում հասկանալ, որ Նիկոլը թքած ունի թե Եվրոպայի վրա, և թե Ռուսաստանի: Արևմտամետ ու հակառուս խաղալով՝ Նիկոլն այս պահին իր իշխանության հարցն է լուծում:

Եվրոպացիների օգնությամբ վերընտրվելուց հետո բալալայկան ձեռքը կվազի Մոսկվա ու Լենինի մավզալեյի վրայից կգոռա՝ Հայաստանը ԵԱՏՄ է ու վերջ: Եվ, այդ ամենը Կրեմլից հնչող ծափերի ներքո…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930