Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,01 դոլարի

Նավթի գները երկուշաբթի առավոտյան աճում են։ Դա կապված է Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ անորոշության հետ։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսները գնվում են մեկ բարելի համար 93.01 դոլարով, ինչը նախորդ փակման համեմատ 1.89 դոլարով (2.07%-ով) ավելի է։ Ուրբաթ օրը դրանք նվազել են 1.58 դոլարով (1.70%-ով)՝ մեկ բարելի համար հասնելով 91.12 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները թանկացել են 2.21 դոլարով (2.53%)՝ մեկ բարելի համար հասնելով 89.57 դոլարի։ Նախորդ նստաշրջանում դրանց գինը նվազել է 1.54 դոլարով (1.73%)՝ մեկ բարելի համար հասնելով 87.36 դոլարի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930