Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր 2008 թվականին արված տեսանյութով և կից գրել. «Սա 2008 թվականի կադրեր են: Այս ժամանակ գտնվել եմ ընդհատակում: Իշխանությունը խոչընդոտում է Աննայի կազմակերպած ոչ զանգվածային երթը՝ Երևանի մայթերով, ի պաշտպանություն քաղբանտարկյալների:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը, ակնհայտորեն նկատի ունենալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, երեկ իր ֆեյբուքյան էջում գրել է. «Եվ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից… դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին»: Կրկին «վնգստալ»։
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շնորհակալ եմ, որ Արդարադատության նախարարությունը հաստատեց, որ ստացել է Վենետիկի հանձնաժողովից համապատասխան նամակը։ Կներեք, իհարկե, որ տոն օրերին Վենետիկի հանձնաժողովը ձեզ համար արտահերթ կամ հատուկ նիստ չի գումարել, որ պաշտոնապես դիրքորոշում տա, այլ խնդիրը հրատապ համարելով ոչ պաշտոնական նամակով ասել է այնպիսի բաներ, որ երես չունեք հրապարակել։
Արմեն Աշոտյանը ֆեյբուքյան իր էջում գրում է. «Արդարադատության նախարարությունը փաստացի հաստատել է առավոտյան տարածված լուրը, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից Սահմանադրական դատարանի վրա ձեռնարկված գրոհի կապակցությամբ ստացել են խիստ գանհատականներ:
Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովից որևէ պաշտոնական նամակ չի ստացել։ Այս մասին ասված է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ: Միաժամանակ նույն հաղորդագրության մեջ ասվում է. «Ինչ վերաբերում է ոչ պաշտոնական գրագրությանը՝ այն հրապարկման ենթակա չէ»։
Երեկ 168.am-ը տեղեկացրել էր, որ Ռուբեն Հայրապետյանի գործով անցնող Կարեն Մկրտչյանին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հենց դատարանի դալիճից ազատվել էր կալանքից` հիմնավոր կասկածի բացակայության պատճառով, իսկ ավելի ուշ իր դատին մասնակցելու եկած Վահագն Դավթյանին ոստկանությունը թույլ չի տվել մասնակցել իր դատական նիստին, ու հենց դատարանի մոտից նրան տարել էին ՁՊՎ:
Ըստ AntiFake.am-ի Առողջապահության նախարարությանն ուղղված հարցման պատասխանիէ 2019 թվականի մարտ – դեկտեմբեր ամիսներին հայտարարագրեր ներկացանող անձինք նախարար Արսեն Թորոսյանը, փոխնախարարները, գլխավոր քարտուղարի տեղակալը, լիցենզավորման գործակալության և պետական առողջապահական գործակալության պետերը պարգևավճարներ են ստացել:
Այսօր 15:00-ին լինելու եմ ՀՔԾ-ում` հրապարակելու պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի գործով ՆՈՐ փաստաթուղթ, որից հետո կներկայացնեմ այն քննող մարմնին:
Քիչ առաջ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր էջում գրառում էր կատարել, որում լրագրողներին հորդորել էր Կառավարությունից խնդրել նախօրեին Վենետիկի հանձնաժողովից ստացված նամակը, որում բավականին խիստ գնահատականներ էին տրված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին ու մասնավորապես նրան քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելուն։
Հարգելի՜ գործընկերներ պարզվում է՝ երեկ արդարադատության նախարարությունում Վենետիկի հանձնաժողովից ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նամակ է ստացվել, որում ոչ միայն բացատրություններ են հայցվում, այլև բավական միարժեք որակումներ են տրվում իշխանությունների գործողություններին։
Չի եղել, հասկանում ե՞ք, ուղղակի չի եղել…
Կեսգիշերին փոքրիկ բռնապետի մոտ դարձյալ ինչ-որ բան այն չէր: Լկտի եւ հիստերիկ բառապաշարով քաղաքական ընդդիմախոսներին նա անվանել է վնգստացողներ եւ սպառնացել, թե պետք է մոմ վառեն, քանի դեռ ազատության մեջ են:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի «Երջանկություն» կուսակցության «Լուծում. Ստամբուլի անտուն մարդիկ» զեկույցից: Զեկույցի կազմման համար իրականացված հետազոտությունը տևել է 3 ամիս: Պարզվել է, որ փողոցում ապրողների շարքում կան նաև գործարարների երեխաներ, նախկին դերասաններ ու բարձրագույն կրթությամբ անձիք: Այդ անտունների 90 տոկոսն արական սեռի քաղաքացիներ են:
Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նատիա Տուռնավան հաստատել է 2020 թվականի գազի հաշվեկշիռը:
Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է:
2019 թվականի փետրվարին նշանակված Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի համոզմամբ՝ այն որակը, որն առկա էր սահմանապահ գյուղերում, իր հետևից բերել է մասսայական արտագաղթ, գյուղացիների ընկճվածություն, ինչի արդյունք է գյուղական դպրոցներում աշակերտների շատ փոքր թվաքանակը։
Ղազախստանի կառավարությունը 4-միլիոնական թենգե (10,5 հազար դոլար) կվճարի Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների ընտանիքներին:
Կառավարությանը մոտ կանգնած 168.am-ի աղբյուրները այսօր հաղորդել էին, որ ԱԱԾ-ի անցկացրած հերթական փակ սոցիոլոգիական հարցումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկման նոր ռեկորդ է գրանցել՝ 19․5 տոկոս վստահություն վարչապետի նկատմամբ։
Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ տեղի ունեցող գործողությունների հերթական փուլի մասին 168.am-ը զրուցել է Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ:
Չինաստանի հարավի Հայնանի նահանգում գտնվող Վենչանի տիեզերական արձակումների կենտրոնը դեկտեմբերի 27-ին արձակել է իր խոշորագույն կրող հրթիռը՝ «Չանչժեն-5»-ը, որն ապագայում պլանավորվում է օգտագործել չինական լուսնային-մարսյան ծրագրի համար:
Տևական ժամանակ է՝ ՀՀ դատաիրավական համակարգի շուրջ ընթացող քաշքշուկը շարունակում է մնալ հայաստանյան առօրյայում քննարկվող առաջնային հարցերից մեկը։ Սա մի գործընթաց է, որին գործող իշխանությունները տալիս են գերկարևոր, կարելի է անգամ ասել՝ ամենաառաջնային նշանակություն։ Իշխանությունների համար հիմնավորումը շատ պարզ է ու նաիվ. նրանք շարունակ պնդում են այն թեզը, թե՝ «ՀՀ տեղի ունեցած հեղափոխությանը խոչընդոտում է ՍԴ այսօրվա կազմը, քանի որ այն սպասարկում է նախորդ համակարգին»։
2020-ի հունվարին որոշել ենք մեծ համաժողով կազմակերպել և ներկայացնել խմբակցության հաշվետվությունը:
Այս մոտեցումների ու միտումների մասին մենք պարտավոր ենք լավ իմանալ, որպեսզի կարողանանք մեր ռազմավարությունն ու մարտավարությունն արդյունավետ մշակել ու իրականացնել։ Սակայն պետք է ընդգծել, որ, համաձայն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ընդունած 1514 հռչակագրի (որը կոչվում է գաղութացված ժողովուրդներին անկախություն տրամադրելու մասին հռչակագիր)՝ բոլոր ազգերն ունեն սեփական քաղաքական կարգավիճակն ազատորեն հաստատելու իրավունք։ Նույն հռչակագրում նաև ամրագրված է, որ պետք է դադարեցվի բոլոր ռազմական և ռեպրեսիվ միջոցների կիրառումը ոչ անկախ ազգերի դեմ, այնպես, որ նրանց համար հնարավոր լինի իրականացնել լիարժեք անկախության սեփական իրավունքը։ «Լիարժեք անկախության իրավունքը» շատ կարևոր արձանագրում է։
168 Լրահոս
Երեկ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել էր, որ այսօր հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ բացատրություն տալու՝ կապված Երևանի քաղաքապետի՝ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստի առթիվ գլխավոր դատախազություն իր տված հաղորդման հետ:
Դեկտեմբերի 23-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի պատվերով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲ ընկերության կողմից մարզադաշտերի կառուցման ընթացքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում ձեռք են բերվել ապացույցներ «Զեյթունի կահույքի Ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենին և ՀՖՖ տեխհսկիչին կասկածելու ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ, որոշումներ են կայացվել նրանց ձերբակալելու վերաբերյալ, որոնց կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցներին:
Ռուսաստանը եւ Ուկրաինան համաձայնության եկել, որ հունվարի 1-ից զրոյացվում են փոխադարձ պահանջները եւ կվերացվեն ունեցվածքի կալանադրումները դատական հայցերի վճիռների հաշվին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Վրաստանի նախագահը ոչ միանշանակ հայտարարություն է արել, որը չի կարող վտանգի տակ դնել հայ-վրացական հարաբերությունները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով Վրաստանի նախագահի վերջին հայտարարություններին: Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես էր եկել սկանդալային հայտարարությամբ։
Հրայր Թովմասյանին հարցաքննության ենթարկելու ու նրան մեղադրանք առաջադրելու գործողություններն անմիջապես հաջորդել են երեկ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը ստորագրելուն: Ըստ այդմ, սույն հայտարարությամբ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում անդադառնալ սրա հետ կապված հարցին ևս: