Դեկտեմբերի 27-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ էտեղի ունեցել Իրանի հարավում:
Չեռնոգորիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է «Դավանանքի ու համոզմունքների եւ կրոնական համայնքների իրավական վիճակի մասին» օրենքն ամբողջ երկրում զանգվածային բողոքների ֆոնին:
Առնվազն 14 մարդ է զոհվել Ալմաթիում Bek Air ինքնաթիռի կործանման հետեւանքով:
ՀՔԾ քննիչները Սահմանադրական դատարանում են. նրանք հարցաքննելու են Հրայր Թովմասյանին. ՈՒՂԻՂ
Հայաստանի կառավարության որոշումը, ըստ որի` 2008 թ-ի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին տրամադրվեց 30 միլիոն դրամ, իսկ վիրավորներին՝ 15 միլիոն դրամ, մեծ քննարկումների տեղիք տվեց… Արցախյան պատերազմում և զինադադարի կնքումից հետո զոհված զինծառայողների ընտանիքների անդամների շահերի պաշտպանները կառավարությունից պահանջեցին իրենց «պաշտպանյալներին» ևս ֆինանսական փոխհատուցում տրամադրել, որը, սակայն, կառավարության կողմից մինչև հիմա լուծում չի ստացել…
«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին Արարատի մարզում տեղի ունեցած մարզխորհրդի նիստը խաղաղ չի անցել: Կոկորդիլոսասեր մարզպետը զգացնել է տվել, որ ինքն է մարզի «ասողը», եւ դա պետք է հասկանան բոլորը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, անդրադառնալով հայտնի տեսագրությանը, որտեղ Քոչարյանի «աջակիցն» ինչ-որ մեկին համոզում է գնալ ու փոխել ցուցմունքը, կարծիք էր հայտնել, որ «այս տեսանյութի հետքերով նաեւ հնարավորություն է բացվում հետապնդում սկսել նախագահ Քոչարյանի ընտանիքի առանձին անդամների հանդեպ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս օգոստոսի վերջերին Արարատ Միրզոյանն ԱԺ աշխատակազմում ծառայողական քննություն անցկացնելու մասին կարգադրություն էր ստորագրել, որի արդյունքում պետք է պարզեին, թե ում մեղքով են ԱԺ տասնյակ աշխատակիցներ ապօրինի ազատվել աշխատանքից։
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարին անցավ, սարքեցի՞ք Հաղթանակ թաղամասի կոյուղին, ինչպես խոստացել էիք՝ որպես այդ տարածքի պատգամավոր՝ հարցրինք Հրաչ Հակոբյանին։ «Կոյուղին սարքելու համար Երեւանի ավագանուն էի դիմել, ստացել եմ նամակ, որ այս պահին թաղամասում ավարտվում են ասֆալտապատման աշխատանքները, եւ պայմանավորվածություն կա «Վեոլիա ջրի» հետ` հաջորդ փուլի համար»: Ե՞րբ եք վերջին անգամ եղել Ձեր ընտրատարածքում։ ««Հաղթանակն» իմ միակ ընտրատարածքը չէ` Շենգավիթը, Հարավ-արեւմտյան թաղամասն էլ են իմը, մի քանի ամիս առաջ եմ եղել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թիվի 5-ի սեփականատեր, Ռուսաստանում Ղարաբաղի նախկին ներկայացուցիչ Արմեն Թավադյանը, ում նկատմամբ մեղադրանք կար՝ կապված գարնանը դատարանի մոտ Վարդգես Գասպարիին պլաստիկ շշով հարվածելու հետ, 8 ամիս շարունակ չէր կարողանում մեկնել Մոսկվա, որտեղ նրա ընտանիքն է ապրում։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին իսլամական պետություններին կոչ է արել դուրս գալ ԱՄՆ-ի ֆինանսական գերիշխանությունից եւ կրճատել կախվածությունը դոլարից: Օժանդակ միջոցներից մեկը կարող է դառնալ միասնական գաղտնարժույթի ստեղծումը, որը կօգնի գործարքներ կատարել՝ շրջանցելով ԱՄՆ-ի տնտեսական սահմանափակումները։
Սաուդյան Արաբիայի արդարադատության նախարարությունն արգելք է սահմանել մինչեւ 18 տարեկանների ամուսնությունների վրա:
Ռուսաստանցիների գրեթե կեսը նախագահ ՎլադիմիրՊուտինին է համարել տարվա քաղաքական գործիչ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, վկայում են հարցման արդյունքները, որը կատարել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը։
Կատարի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի Էմիրության, Սաուդյան Արաբիայի հարավ – արեւելքի, Օմանի բնակիչները մեկուկես դարի ընթացքում առաջին անգամ դիտել են Արեւի գրեթե լրիվ խավարումը, հաջորդ նման խավարումը տարածաշրջանում կարելի կլինի դիտել սոսկ հարյուր տարի անց, հաղորդում է ՌԻԱ Նովոստիին:
Բրիտանացի դիվանագետներն ամբողջ աշխարհում կտեղափոխվեն էլեկտրական ավտոմոբիլներ հանուն շրջակա միջավայրի:
Այսօր «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին է՝ Լևոն Քոչարյանը։
Տեր Աստված, այնպիսի խոսքեր են գրում, որ մի պահ ուզում էի վեր կենալ, գնալ ԱԱԾ-ի կողքը նստել, ասել՝ ժողովուրդ, հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, մենք խոսում ենք անվտանգությունից, բայց ներսից իրար կեղեքում ենք, իրար «մորթում», ատում ենք: Գիտե՞ք՝ շատ հրաշալի է, երբ ասֆալտը որակով է և լավ ասֆալտ է արած, շատ կարևոր է, երբ մեր զինվորը քաղցած չէ, շատ լավ է, որ էլի ռազմական տեխնիկա ենք ստանում, բայց պետք է սովորենք առաջինը երկրորդայինից տարբերել:
ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նկատում է, որ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն չեն տուժել, այլ նաև ավելի են զարգացել:
Սա պետք է դաս լինի նախորդներին և հաջորդներին. պատահական մարդկանց չի կարելի հենց այնպես բերել իշխանության։ Հայաստանը փորձաքար չէ, որ նախագահի պաշտոնը նվիրվի քաղաքացիություն փոխած, երկրի համար որևէ բան չարած, միայն սեփական PR-ով մտահոգվող և բոլոր հարցերում բացառապես նեղ անձնական կոմերցիոն շահերով առաջնորդվող անձանց։
Չնայած, եթե սահմանադրականության երաշխավորը հարկատուների հաշվին իր կենցաղային վայելքները սահմանադրականության հետ բարտեր է անում` ստորագրելով ՍԴ դատավորներին կաշառելու օրենքը և փաստացի վարչապետ Փաշինյանի ռեպրեսիվ ապարատի առաջ կանաչ լույս վառելով ՍԴ նախագահին ու ՍԴ դատավորներին կալանավորելու համար, ինչի՞ մասին է խոսքը. ի՞նչ Համալսարան, ի՞նչ ուսանող, ի՞նչ մարդու և քաղաքացու տարրական իրավունքներ:
Բանակցությունների ամենասուր հարցերը հենց սրանք են, հենց այս հարցերի շուրջ է, որ կողմերը չեն կարողանում պայմանավորվել: Այսինքն՝ խնդիրը ճիշտ է ներկայացված, կանխատեսումներն են շատ ավելի մեղմ ձևակերպված, երևի թե նկատի են առել այն հանգամանքը, որ բանակցային ներկայիս ինտենսիվությունը կպահպանվի, ինչը կչեզոքացնի բացասական սցենարների հնարավորությունը: Սակայն ես երկու սցենարն էլ հնարավոր եմ համարում:
«Օրենքն ի սկզբանե խնդրահարույց էր այն տեսանկյունից, որ, թեև նշվում է՝ վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենք, այն հեռու է վաղ կենսաթոշակային օրենքներից, որովհետև դրանց տրամաբանությունը հուշում է, որ, օրինակ, եթե կենսաթոշակային տարիքը 70-ն է, հնարավորություն է տալիս, որ ցանկացած դեպքում բոլոր դատավորները, անկախ ժամանակային սահմանափակումներից, իրացնեն այդ իրավունքը ու կենսաթոշակի գնան, ասենք, 65 կամ 63 տարեկանից, բայց որևէ երկրում չկա տրամաբանություն, որ 40, 41, 42 և ավելի ցածր տարիքի դատավորները հնարավորություն ունենան գնալ վաղ կենսաթոշակի»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների վաղ կենսաթոշակի օրենքին՝ ասաց «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը:
168 Լրահոս
Անցած 24 ժամվա ընթացքում ավելի քան հազար փախստական է Սիրիա վերադարձել օտարերկրյա պետությունների տարածքներից:
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՍԴ դատավորների «պետկաշառքի» մասին օրինագծի ստորագրումը ազդակ դարձավ քաղաքական իշխանության համար՝ ցույց տալու, թե որքան «կամավոր» է առաջարկվող գործարքը.
Ռազմական բյուջեն ավելանում է՝ մի քիչ ավել, մի քիչ պակաս, և որքան էլ լինի՝ զինվորականների համար դա բավարար չէ, որովհետև ավելին են ուզում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն աաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
Այսօր Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին է՝ Լևոն Քոչարյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտեք այն ժամը 22։00-ին՝ 168.am-ում և 23։05-ին՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում։
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը, որը հասարակության մեջ հայտնի է՝ որպես ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու կամ «օրինական կաշառքի» օրենք:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դեկտեմբերի 30-ին կայցելի Մոսկվա, ուղեւորության ընթացքում պլանավորված են նրա բանակցությունները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Քիչ առաջ փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր այն մասին, որ այսօր Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) ևս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը և այդ հիմնավորմամբ կրկին դիմել է դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։