Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հունվարի 9-ին, ժամը 9:45 կհրապարակի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կրկին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդության վերաբերյալ որոշումը:
«Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռարձակվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից` անկախ սեփականության ձևից, Ամանորի գիշերը` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո»։
Իրանի հոգևոր առաջնորդը այաթոլա Ալի Խամենեին Իրանի կողմից ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծումը համարում է «ապտակ»՝ ԱՄՆ-ին: Այս մասին տեղեկացնում է IRNA գործակալությունը:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն հայտնել է, որ Իրանի 82 քաղաքացի է զոհվել Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռի կործանման հետեւանքով։
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԷՔ) համաշխարհային շուկային նավթի մատակարարումների ընդհատումներ չի սպասում Մերձավոր Արեւելքում իրադրության սրման կապակցությամբ եւ հուսով է, որ տարածաշրջանում կոնֆլիկտի հետագա էսկալացիայից կհաջողվի խուսափել:
Մերձավոր Արևելքում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Երևանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ ավարտվեց ինձ մոտ հրավիրված խորհրդակցությունը, որտեղ քննարկեցինք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները եւ դեռեւս ուրբաթ օրը այդ կապակցությամբ իմ տված հանձնարարականների կատարման ընթացքը:
Դժվար է կռահել թե ինչ հիմքով էր այդ հայտարարությունն արվում այն դեպքում, երբ 2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ԱՄՆ գրին-քարտ ստանալու համար դիմում ներկայացրել էին շուրջ 260 հազար ՀՀ քաղաքացիներ, այդ թիվը 2018թ կազմել էր 78 հազար, իսկ 2017-ի՝ 67 հազար: Մի՞թե նման վիճակագրությունը հիմք է տալիս պնդելու արտագաղթի միտումների նվազման մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հանդես եկավ ոչ հավաստի հայտարարությամբ այն մասին, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ է անցել Ադրբեջանից։ Չսևեռվենք, ընդունենք ցանկացած մարդու սխալվելու իրավունքը, մանավանդ, որ այն ամենավտանգավորներից չէր։ Փոխարենը փորձենք հասկանալ մեզ մոտ «սխալի համակարգը» ընդհանրապես։
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Էլիոթ Էնգելը պետքարտուղար Մայք Փոմպեոյին հրավիրել է հունվարի 14-ին գալ Կոնգրես՝ Իրանի վերաբերյալ հրապարակային ունկնդրումների։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից գրավի կիրառումը թույլատրելի չճանաչելու դեմ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հորդորել է ձեռնպահ մնալ Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիագծերի» մարդատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ «չստուգված վարկածներ» առաջ քաշելուց։
Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական ինքնաթիռի ուղեւորների թվում եղել են Իրանի, Կանադայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ, անձնակազմը եղել է ուկրաինական:
Ադրբեջանական մանիպուլյացիոն հնարքները՝ Իրանի իրադարձությունների ֆոնին. փորձագետ. ՈՒՂԻՂ
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի եւ Ադրբեջանի Համախառն ներքին արդյունքները՝ ՀՆԱ, համեմատելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ:
Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը (ԱԱՊԽ) օպերատիվ շտաբ է ստեղծել Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիագծերի» մարդատար ինքնաթիռի կործանման հանգամանքները պարզելու նպատակով, որի հետեւանքով զոհվել է 168 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ:
Հրապարակվել է տեսագրություն Թեհրանում «Ուկրաինայի միջագային ավիագծերի» օդանավի կործանման վայրից: Կադրերում երեւում են ինքնաթիռի բեկորները: Ավիաաղետի վայրում աշխատում են փրկարարական խմբերը։
4,9 եւ 4,5 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի «Բուշեր» ատոմային էլեկտրակայանից ոչ հեռու:
ԱՄՆ-ի քաղաքացիական ինքնաթիռների թռիչքներն արգելված են Մերձավոր Արեւելքի զգալի մասով, մասնավորապես, Իրանի, Իրաքի, Պարսից եւ Օմանի ծոցերի օդային տարածքով:
Press TV հեռուստաալիքը հրապարակել է Իրանի տարածքից Իրաքում ամերիկյան ռազմական օբյեկտների հրթիռակոծման ենթադրյալ տեսագրությունը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թեհրանից Կիև ուղևորվող ինքնաթիռի կործանման կապակցությամբ:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) Իսրայելին համարել է ԻՀՊԶ-ի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղաfեմ Սոլեյմանիի սպանության մեղսակից:
Իրաքում Իրանի հրթիռային գրոհի զոհ է դարձել 80 մարդ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հունվարի 7-ին հայտնել է, որ հետեւում է Իրաքում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ռազմակայանների հրթիռակոծման հետ կապված իրադրությանը եւ Իրանին կոչ է անում դադարեցնել բռնությունը, իսկ ԱՄՆ-ի վարչակազմին՝ վերջ դնել «անհարկի սադրանքներին»։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան օբյեկտներին Իրանի հարվածների վերաբերյալ հայտարարություն կանի տեղական ժամանակով հունվարի 8-ի առավոտյան: Համապատասխան գրությունը հունվարի 7-ի երեկոյան նա զետեղել է Twitter-ում։
Իրանի գործողությունները համաչափ պատասխանն են ԱՄՆ-ին գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, հարվածը հասցվել է այն ռազմակայանին, որտեղից հարձակման է ենթարկվել զինվորականը:
ՀՔԾ-ն միջնորդում է կրկին կալանավորել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին:
Իրանական IRNA գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Իրանի կողմից Իրաքում ԱՄՆ ռազմական բազաների ուղղությամբ հրթիռային հարվածներից հետո ամերիկյան ինքնաթիռներ են այրվել:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է «նահատակ Սուլեյմանի» անվամբ գործողության սկզբի մասին, որն ուղղված է այն ամերիկացի ռազմական գործիչների դեմ, ովքեր կապ ունեն Բաղդադում իրանական «Ալ-Ղուդս» հատուկ ռազմական ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետ։
Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո կործանվել է ուկրաինական ուղեւորատար ինքնաթիռ՝ 180 ուղեւորներով: