Քուչի պացանի բառապաշարով Փաշինյանը կարող է բոմժացնել նրանց, ում ինքը հարստացրել է. հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը սյուրպրիզներ են սպասվում. Մամիկոն Ասլանյան

«Դասեր» հաղորդաշարի հյուրն «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի անդամ, Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի ամեն հաջորդ ընտրություն իր խայտառակությամբ ավելի աննախադեպ է դառնում, և հասարակությունը պատրաստ է դրան ու չի տրվելու հայհոյախառն հիստերիկային, ահաբեկումներին, վարչական ռեսուրսի պրեսինգին: Նիկոլ Փաշինյանին վստահեցնում եմ՝ հունիսի 7-ի լույս 8-ի գիշերն իրեն սյուրպրիզներ են սպասում: Մարդիկ ձայն չեն տալու իրենց վախեցնողներին: Անելու շատ բան կա, նայած՝ ինչ մարտահրավեր կնետվի:
  • Վանաձորը գլխատվել է Նիկոլ Փաշինյանի ձեռքով, Վանաձորը չի կառավարվել վերջին 5 տարիներին, Վանաձորին Նիկոլ Փաշինյանը խորթ զավակի պես է վերաբերվել, և վանաձորցին ոչ մի պարագայում ձայն չի տալու նրան: Իր հանրահավաքի ժամանակ շատ քիչ վանաձորցիներ էին մասնակցում: Վանաձորցուն թույլ չեն տվել ունենալ ոչ միայն ընտրված քաղաքապետ, այլև թույլ չեն տվել, որ ավագանին աշխատի: Ինչ էլ արել են Վանաձորում, որ իրենց շոուներում ցույց են տալիս, դա կամ իմ կառուցածն է, կամ իմ սկսածը ավարտին հասցրածը: 5 տարի գողացել են վանաձորցու քվեն, ստիպել հաշտվել այնպիսի իրողությունների հետ, որոնք առկա են, ասենք, Հյուսիսային Կորեայում:

Կարդացեք նաև

  • Վանաձորի ու Լոռու բնակիչները գիտեն, որ սրանց կողմից դաշտ նետված ծրագրերը ծառայում են միայն իրենց քողարկված քարոզչական նպատակներին:
  • Նիկոլ Փաշինյանն ինչ ուզում է՝ ասի, Սամվել Կարապետյանի գործունեությանը ոչ մի կերպ չի կարող վնասել: Ինքը կարող է բոմժացնել նրանց, ում ինքը հարստացրել է, տվել տներ, ունեցվածք: Էդ բոլոր խոսույթներն այն մասսայի համար են, ովքեր պատկերացնում են, թե Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ կարող է: Բացի դրանից, այդ խոսույթը, ժարգոնը հարիր չէ վարչապետին:
  • 90-ականներից եկած բոլոր զազրելի ընտրակեղծիքներն ու ահաբեկումները, որոնք մեզանում տեղ են գտել, հիմա օդում կախված լուրերի համաձայն՝ կիրառում է Նիկոլ Փաշինյանը: Եթե Սամվել Կարապետյանը կաշառք բաժաներ, դրա մասին կխոսեին նաև քաղաքներում ու գյուղերում, այլ ոչ թե միայն Հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրություններում, մինչդեռ ՔՊ-ի արածների մասին ամենուր են խոսում:
  • Հայաստանում չկա ընտանիք, որ մեր ծրագրի որևէ դրույթ իր վրա չազդի: Մեր ծրագիրը մարդու մասին է: Սամվել Կարապետյանի կյանքը մարդու բարեկեցության, արարման մասին է, ու ինքն իր տված որևէ խոստումից հետ չի կանգնելու: Սամվել Կարապետյան վարչապետ ունենալու դեպքում ՀՀ ցանկացած քաղաքացու կյանք՝ լինի երգիչ, բիզնեսմեն թե ծառայող ու այլ բնագավառի աշխատող, բարելավվելու է:
  • ՀՀ հաջորդ իշխանությունը՝ ի դեմս Սամվել Կարապետյանի, ջանք ու եռանդ չի խնայելու՝ առանց ռեպրեսիվ մեքենայի գործարկման, վեր հանելու բոլոր ապօրինությունները: Սամվել Կարապետյանի կառավարությունը վհուկների որս չի անելու ու Նիկոլ Փաշինյանի նման երկիրն ամենօրյա ռեժիմով ցնցումների մեջ չի գցելու: Հավաքվելու է պրոֆեսիոնալների թիմ, որը վեր կհանի այս իշխանության բոլոր կոռուպցիոն սխեմաները, ալան-թալանը: Որևէ զանցանք ու հանցանք աչքաթող չպետք է արվի:
  • Որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի առաջնորդի աջակցություն ՀՀ քաղաքացու համար որոշիչ չպետք է լինի, որտեղից էլ որ դրանք գան՝ լինի Հյուսիսից թե Արևմուտքից: Հայաստանի քաղաքացին ընտրություն պետք է կատարի՝ ելնելով իր շահից, պիտի ընտրի հային, հայության հետ նույնականացվողին:

  • Այս իշխանության 8 տարիների ընթացքում ոչ մի լուրջ արտասահմանյան ներդրում չի եղել, իսկ Սամվել Կարապետյանը երաշխիքներ է տալու, որ նաև Սփյուռքի մեր հայրենակիցներն այստեղ ներդրումներ անեն:
  • Գրագետ, կիրթ, կայացած մարդկանց համար վիզաների ազատականացումը ոչ մի բանի մասին է, բայց անտաղանդ, անուսում, անկիրթ մարդը Եվրոպայում ի՞նչ պիտի անի, որ ոգևորվել են: Իրենց կյանքում ի՞նչն է փոխվելու:
  • Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունից առաջ էլ՝ 2017-ին, CEPA-ի համաձայնագիր էր ստորագրվել, որը բերելու էր դրական փոփոխությունների ու վիզաների ազատականացման:
  • Եվրոպան առաջին հերթին արժեհամակարգ է. եթե դու առավոտից իրիկուն քո օպոնենտների հետ խոսում ես քուչի պացանի բառապաշարով, եթե առավոտից իրիկուն խոսում ես մարդ բռնելու մասին, եթե առանց դատարանի վճռի մարդկանց անվանում ես թալանչի ու գող, եթե մի սմս-ով ԲԴԽ նախագահին հանում ես աշխատանքից, եթե իշխանության տարանջատման սկզբունքը չի գործում, ի՞նչ եվրոպական արժեհամակարգի մասին է խոսքը: Մարդիկ կան՝ հացի ու դեղի փող չունեն, նրանց համար ի՞նչ՝ վիզաները կազատականանա՞ն, թե՞ չէ:
  • Ինչպես միշտ, Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավը կառուցում է պոպուլիզմի վրա, և, ցավոք, հասարակության մի հատված հավատում է դրան: Բոլորս էլ պերաշկի ու կարտոշկա ուտում ենք, բայց ուտելը կուլտ չենք դարձնում: Կառավարական դաչաներում իրենց խոհարարները հաստատ օրումեջ պերաշկի չեն սարքում… Թող մտածեն նրա մասին, որ Հանրապետության փողոցները ելակով են հեղեղված, որովհետև մարդիկ իրենց արտադրանքը չեն կարողանում արտահանել:

Ի դեպ, տեսախցիկների առջև պերաշկի, գազար ուտող Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի կառավարական կեցավայրի համար շարքային քաղաքացիների գրպանից 621 միլիոն 341 հազար դրամ է հատկացվում պետական բյուջեից`ավելի քան 1 միլիոն 687 հազար դոլար է հատկացվում։ Այսինքն՝ նրանց ընտանիքի պահպանման, սնվելու համար պետական բյուջեից, հարկատուների գրպանից օրական ծախսվում է ավելի քան 1 միլիոն 600 հազար դրամ: Ո՞ւմ են հիմարացնում՝ պերաշկի ուտելով և սովորական մարդ խաղալով…

  • Հայաստանի Հանրապետությունը պերաշկու, խորովածի, կուկուռուզի ու քաբաբի մասին չէ, այլ Կոմիտասի, Մաշտոցի, Անդրանիկի, Քըրքորյանի ու Սամվել Կարապետյանի մասին է: Ուստի մեր ժողովուրդն իր ծոցից գտնելու է զավակներ, որոնք այս թմբիրից հանելու են հասարակությանն ու բերելու են բարեկեցություն: Հայկականությունը կուլինարական փնթիության մասին չէ, այլ պայքարի ու որակի, եկեղեցու ու շարականների, հազարամյակների մասին է:

  • Հունիսի 7-ի ընտրությունները հայության լինելիության մասին են, նույնիսկ ոչ թե ապագայի, այլ պատմության մասին, ոչ թե կուսակցությունների, այլ ջրբաժանի, որի առաջ մենք կանգնում ենք 100-200 տարին մեկ: Սրանք հերթական քաղաքական ընտրություններ չեն: Պետք է համեմատել՝ ով ով է, ով ինչ է ստեղծել իր կյանքում, ու ընտրությունը կատարել՝ ելնելով դրանից:
  • Որևէ մեկը չի կարող ասել, որ բժշկական ապահովագրությունը կամ անվճար բուժօգնությունը վատ բան է, բայց սրանց սխալ կազմակերպելու արդյունքում բժիշկների ծանրաբեռնվածությունն ահռելի աճել է, չկա նյութատեխնիկական ապահովվածություն: Տարան գրանցեցին քաղաքացիներին՝ նախընտրական շոուն ապահովելու համար, 2-3-րդ օրվանից քաղաքացիների խնդիրները սկսվեցին… Բուժապահովագրությունը գործարկվել է նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ: 
  • Ամեն ինչը պիտի ունենա տնտեսական հաշվարկ ու նպատակայնություն: Եթե 50-60 բնակչություն ունեցող գյուղում դու սարքում ես 2-3 միլիոն դոլարանոց դպրոց, դա ծախսի ամենաարդյունավետ եղանակը չէ:
  • Եթե ադրբեջանցիների մոտ Հայաստան գալու խոսույթը կա, ու ՀՀ ղեկավարությունը կտրականապես չի հերքում դա բարձր ամբիոններից, չի պատասխանում Ալիևին, ու միայն մեծ արձագանք ստանալուց ու դաբրո ստանալուց հետո սկսում են հերքել, համոզիչ չէ: Եթե չկա նման բան, ինչի՞ եք մտել այդ պոլեմիկայի մեջ: Առավոտից իրիկուն Ադրբեջանում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի», 300.000 ադրբեջանցիներ բերելու մասին են խոսում, կոնֆերանսներ են անում… դա Ադրբեջանում պետական քաղաքականության մաս է: Ու երբ դրա մասին մենք սկսում ենք բարձրաձայնել, ինչ-որ ներվային բաներ են առաջանում, հիստերիկանում են… Դրա մասին 2-3 տարի առաջ խոսեիք, հերքեիք, ոչ թե մեզ մեղադրեիք, թե իբր ադրբեջանական նարատիվներ ենք տարածում: Ոչ ոք նոր կռիվ չի ուզում, բայց խաղաղության համար ժամանակ է պետք, հասարակությունները պետք է ինտեգրվեն, սպիներն ապաքինվեն, իսկ դա մի օրում չի արվում:
  • Ես կարծում եմ՝ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանին» ընտրապայքարից հանելու մտադրություն չունի և չի կարող դա անել. ավելի շատ ուզում է վարկաբեկել: Հետևաբար՝ այստեղ մոլդովական սցենար չի լինելու, այլ լինելու է «Ուժեղ Հայաստանի» սցենար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031