Իրանի նախագահ Հասան Ռոուհանին եւ Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնը օգոստոսի 27-ին անցկացրել են հեռախոսային բանակցություններ, որոնց ընթացքում իրանական կողմը կոչ է արել Փարիզին ավելի ակտիվորեն գործել միջուկային գործարքը պահպանելու համար:
Օգոստոսի 26-ին երկօրյա պաշտոնական այցով Սիրիա է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ամիր Հաթամին։
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունը պատասխանել է մի շարք լրատվամիջոցների ուղղած հարցադրումներին, որոնք վերաբերում են Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի մասին հանրապետության նախագահի գնահատականին.
Ֆրանսիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչներն օգոստոսի 27-ին հայտարարել են ֆինանսական որոշումների եւ վճարման ուղիների մշակման աշխատանքի մասին, որոնք թույլ կտան շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցներն այնպիսի երկրների նկատմամբ, ինչպիսին Իրանն է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Խառատյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն անցկացնելու համար ԿԸՀ-ն կհրավիրի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչներին:
«Մերկելի այցը պետք է դիտարկել նախ և առաջ տարածաշրջանային տեսանկյունից՝ Անդրկովկասի երեք երկրներում այց։ Սա ինչ-որ տեղ և՛ պատմական, և ճանաչողական այց էր՝ յուրաքանչյուր երկրում տարբեր շեշտադրումներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղաքագետ Էդգար Առաքելյանը։
Ֆրանսիան պետք է միջնորդի դեր խաղա միջազգային հակամարտությունների կարգավորման գործում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանում տեղի ունենալիք գագաթաժողովի համար սեպտեմբերի 7-ին մեկնելու է Թեհրան:
Նարինե Դիլբարյանի խոսքով՝ գերմանական լրատվամիջոցներում էլ է նշվում, որ Անգելա Մերկելը փոփ աստղի կարգավիճակում էր Հայաստանում:
Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջեւ համակարգման մեխանիզմը, որն ստեղծվել է Սիրիայի իրադրության կարգավորման համար, առաջին արդյունքներն է տվել:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 27-ին ընդունել է Քրիստոնեական արժեհամակարգի ու ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանին, Հայկ Այվազյանին եւ Կարինե Եսայանին:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանի կարծիքով` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տարածաշրջանային այցի ընթացքում իր խոսքում Հայաստանի դրական փորձն օրինակելի է համարել միջազգային հանրության համար: Այնինչ, Ադրբեջանի որևէ դրական փորձի մասին հիշատակում չի արել:
«ՀԱՊԿ-ում մեր դիրքերի պահպանման խնդիրը լրացուցիչ արդիականություն է ստանում ՀԱՊԿ-ում դիտորդ-երկրների կարգավիճակ սահմանելու հարցի ֆոնին և Ադրբեջանում քննարկվող ՀԱՊԿ-ին հնարավոր անդամության հարցի համատեքստում»:
Օգոստոսի 27-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին արված հայտարարությունով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպին՝ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
ՄԱԿ-ի Միջազգային դատարանն լսումներ Է սկսել, որոնց շրջանակում Իրանը պահանջում է դադարեցնել ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների գործողությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Շուշանիկ Ներսիսյանին պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին:
ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունն այլ երկրների՝ Եվրամիության (ԵՄ) գործընկերների նկատմամբ, Եվրոպային հարկադրում է հակազդել Վաշինգտոնի գործողություններին:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտնվել է Ստամբուլում տեղի ունեցած բախումների էպիկենտրոնում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ թայիփ Էրդողանը սեպտեմբերի 7-ին պաշտոնական այցով կուղեւորվի Իրանի մայրաքաղաք Թեհրան:
«Դա պրոտոկոլային միջոցառում էր: Արդյունք այդ այցը երեք երկրներից ոչ մեկում չտվեց: Հետաքրքիրն այն էր, որ մոտեցումը երեք երկրներին լիովին տարբեր էր: Այդ այցը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասի երկրների հանդեպ Գերմանիան տարբեր մոտեցումներ ունի»:
Իսրայելում ջրի ռեսուրսների ընդհանուր դեֆիցիտը կազմում է 2,5 մլրդ խորանարդ մետր:
Ամառվա վերջի համար ռեկորդային ցածր ջերմաստիճան՝ ըստ Ցելսիուսի մինուս 8,5 աստիճան է օգոստոսի 27-ին գրանցվել հարավային Չեխիայում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բռնել է բանակ կանոնավոր զորակոչերի վերսկսման հակառակորդների կողմը:
Գերմանացի լրագրողուհի Մեշալե Տոլուն Գերմանիա է վերադարձել այն բանից հետո, երբ Թուրքիայում դատարանը չեղարկեց երկրից նրա մեկնելու արգելքը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը նշանակվել է նաև Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական և Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություններում ՀՀ դեսպան:
Իսրայելն օգոստոսի 27-ին բացել է «Էրեզ» հսկիչ անցակետը Գազայի հատվածի հյուսիսային սահմանում, որի աշխատանքը դադարեցվել էր օգոստոսի 19-ին սահմանամերձ շրջաններում զանգվածային անկարգությունների պատճառով:
Բելառուսը եւ Ռուսաստանն ընդհանուր պատմությամբ եւ սերտ փոխհարաբերություններով են կապված ամենատարբեր ոլորտներում:
Թայվանի կենտրոնական եւ հարավային մասում առնվազն յոթ մարդ է մահացել տեւական անձրեւների եւ սաստիկ հեղեղումների պատճառով, տուժել է 116 մարդ: