Բաժիններ՝

Իսրայելում ջրի դեֆիցիտը հասել է 2,5 մլրդ խորանարդ մետրի

Իսրայելում ջրի ռեսուրսների ընդհանուր դեֆիցիտը կազմում է 2,5 մլրդ խորանարդ մետր: Այդ մասին օգոստոսի 26-ին հայտնել է երկրի ջրային ռեսուրսների վարչությունը:

«Կլիմայական փոփոխությունները մեզ պարտավորեցնում են ջրի խնայողությունը դարձնել կենսակերպ, նույնիսկ երբ գա ավելի առատ անձրեւների ժամանակը»,-ասված է գերատեսչության հրապարակած մամուլի տեղեկագրում:

Որպես ջրի սպառվելու գլխավոր պատճառ մասնագետները նշում են գլոբալ կլիմայական փոփոխությունները: Այդ կապակցությամբ սպասվում է, որ երկրում կսահմանվեն ջրի օգտագործման սահմանափակումներ, առաջին հերթին կկրճատվեն մասնավոր հողատարածքները ջրելու քվոտաները:

Վարչությունում նշում են, որ ջրի աղբյուրների հետ կապված առավել ծանր դրությունն ստեղծվել է երկրի հյուսիսում: Մասնագետների գնահատմամբ, մինչեւ 2018 թվականի ամառային տարեշրջանի վերջն Իսրայելի խոշորագույն Կիներետ լճում ջրի մակարդակը կիջնի մինչեւ սեւ գիծ, այսինքն՝ ծովի մակարդակից ցածր մինչեւ 214,86 մետրի նշագիծ եւ կշարունակի նվազել միջին հաշվով օրական 1 սանտիմետրով:

Իսրայելի կառավարությունը հաստատել է ջրային տնտեսության արդիականացման ընդգրկուն ծրագիր: Մինչեւ 2030 թվականը ռազմավարական զարգացման պլանը, ինչպես նշվում է, նախատեսում է նոր աղազատիչ կայանների ստեղծում եւ ջրի տեղափոխում Կիներետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս