Բաժիններ՝

«ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը Եվրոպային ստիպում է հակազդել». ԳԴՀ-ի ԱԳՆ

ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունն այլ երկրների՝ Եվրամիության (ԵՄ) գործընկերների նկատմամբ, Եվրոպային հարկադրում է հակազդել Վաշինգտոնի գործողություններին: Օգոստոսի 27-ին Բեռլինում այս մասին հայտարարել է ԳԴՀ-ի (Գերմանիայի Դաշնային Հանրապետության) արտգործնախարարության ղեկավար Հայկո Մաասը՝ ելույթ ունենալով արտասահմանում Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա խորհրդաժողովում։

«Վաշինգտոնի պատժամիջոցների քաղաքականությունը մեզ հարկադրում է փնտրել եվրոպական պատասխան, ԱՄՆ-ի կողմից ոչ յուրահատուկ պատժամիջոցների հանկարծակի ընդունումը Ռուսաստանի, Չինաստանի եւ մյուս առեւտրական գործընկերների նկատմամբ զգալի կերպով վերաբերում է Եվրոպային եւ Գերմանիային»,- հայտարարել է Մաասը:

Բացի դրանից, նախարարը նշել է, որ Եվրամիությունն աշխատում է ԱՄՆ-ից անկախ ինստիտուտների, մասնավորապես, Եվրոպայի արժութային հիմնադրամի զարգացման, ինչպես նաեւ վճարային համակարգի ստեղծման վրա, որը թույլ կտա պահպանել գործարար հարաբերություններն Իրանի հետ:

Միաժամանակ Մաասն ընդգծել է, որ ԱՄՆ-ը ԵՄ-ի «ամենամերձավոր գործընկերն է»: «Մենք ցանկանում ենք, որ դա այդպես էլ մնա»,- հավելել է նախարարը:
Դոնալդ Թրամփի ընտրվելը ցույց տվեց, որ մենք այնքան լավ չգիտեինք Ամերիկան, որքան կարծում էինք»,- նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը: Մաասն ընդգծել է, որ Եվրոպան «ԱՄՆ-ի հետ նոր՝ հավասարակշռված գործընկերության կարիք ունի», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս