Բաժիններ՝

Թուրքիայից ԳԴՀ վերադարձած լրագրողուհին հիշեցրել է թուրքական բանտերում պահվող հարյուրավոր ընկերների մասին

Գերմանացի լրագրողուհի Մեշալե Տոլուն Գերմանիա է վերադարձել այն բանից հետո, երբ Թուրքիայում դատարանը չեղարկեց երկրից նրա մեկնելու արգելքը: Այդ մասին հայտնել է Weit թերթը:

Տոլուն, որն աշխատում էր ETHA ձախամետ լրատվական գործակալությունում, անցյալ տարվա մայիսին ձերբակալվել է Թուրքիայում «ահաբեկչության քարոզման» մեղադրանքով, դեկտեմբերին նրան ազատ էին արձակե չմեկնելու վերաբերյալ ստորագրությամբ:

Լրագրողուհին ապրիլի 20-ին հայտնել էր, որ Թուրքիայում դատարանն իր համար չեղարկել է երկրի սահմաններից հեռանալու արգելքը:

Փետրվարին Թուրքիայի իշխանություններն ազատել էին գերմանացի մեկ այլ լրագրող Դենիզ Յուջելին, որը մեկ տարի ձերբակալված էր համանման մեղադրանքով: Թուրքիայի իշխանությունների կողմից Գերմանիայի քաղաքացիների ձերբակալությունները խիստ վատացրել էին երկու երկրների հարաբերությունները:

Ինչպես գրում է թերթը, Գերմանիա ժամանելուց հետո Տոլուն հանդես է եկել մամուլի ասուլիսում, որի ընթացքում նա հայտարարել է, թե հարյուրավոր իր գործընկերներ, ընդդիմադիրներ եւ ուսանողներ դեռեւս մնում են բանտերում: Ուստի, նրա խոսքով, ինքը չի կարող լիարժեք ուրախանալ իր վերադառնալու համար:

«Որովեհետեւ ես գիտեմ, որ այն երկրում, որտեղ ես գտնվում էի կալանքի տակ, ոչինչ չի փոխվել»,-ասել է Տոլուն:

Նա նաեւ հայտարարել է, թե մտադիր է վերստին ուղեւորվել Թուրքիա, որպեսզի ներկա գտնվի իր դեմ շարունակվող դատաքննություններին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս