ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում հիշեցրեց, որ ամիսներ առաջ, երբ ընտրում էին վարչապետ, ինքը մի քանի մտահոգություններ հայտնեց, որ՝ երբ նոր կառավարությունը կզգա կառավարման ծանրությունը, նա կգիտակցի, որ շատ դեպքերում հանիրավի քննադատությունների է ենթարկել նախորդ կառավարություններին.
Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության կամ ԱՄՆ-ի հետ հանրապետության հարաբերությունների այլընտրանքը չեն:
Հունաստանի ռազմաօդային ուժերի T-2 վարժական ինքնաթիռն օգոստոսի 28-ի առավոտյան կործանվել է Պելոպոնեսի Սպարտա քաղաքի մերձակայքում. զոհվել է երկու օդաչուներից մեկը:
«Երբ ես, Նիկոլը և Արամը կհայտարարենք, որ «Ելք»-ն այլևս չի գործում, այդ ժամանակ էլ կարող եք համարել, որ այն այլևս չկա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով «Ելք» դաշինքի պառակտման մասին հարցին:
«Հակահեղափոխություն որևէ մեկը Հայաստանում չի անելու, նման գործողություններ չեն կարող լինել»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը։
Այսօր «դեղին» համարվող լրատվամիջոցներից մեկը կեղծ լուր էր տարածել, թե իբր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Վարդանանց փողոցում գրասենյակ է վարձակալել ու պատրաստվում է միաժամանակ համագործակցել և՛ «Սասնա Ծռերի» հետ, և՛ Ռոբերտ Քոչարյանի հետ:
«Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչը լուրջ ասելիք և անելիք ունի հայաստանյան քաղաքական դաշտում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:
«Եթե գնանք Փաշինյանի տրամաբանությամբ, ուրեմն պետք է ամեն 6 ամիսը մեկ ընտրություններ անենք, որովհետև բան է փոխվել երկրում։ Որևէ մեկը չի կարող ասել՝ ինչ կարող է փոխվել երկու ամիս հետո»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Թուրք զինվորականները ցանկանում են շտապ կարգով ռազմածովային բազա ստեղծել Հյուսիսային Կիպրոսի չճանաչված Թուրքական Հանրապետությունում՝ Միջերկրական ծովում երկրների շահերը պաշտպանելու համար:
Սաքսոնիայի Հեմնից քաղաքում վեց մարդ թեթեւ վերքեր է ստացել գիշերը տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ թեև այսօր Հայաստանում նորաձև է դարձել քաղաքական իրավիճակի թելադրանքով կարծիք փոխել, բայց չի տրվի այդ գայթակղությանը:
«Բնականաբար, նախորդ իշխանություններն ունեցել են բազմաթիվ սխալներ, բայց դրանց կողքին չեն ստվերվել հաջողության պատմությունները։ Նոր կառավարությունը նույնպես կունենա հաջողություններ, բայց դժվար է ասել՝ արդյո՞ք մեզանից լավ կաշխատի։ Այստեղ բերված օրինագիծը դրա վառ ապացույցներից մեկն է»։
Ֆրանսիայի բնապահպանության նախարար Նիկոլյա Յուլոն հաեյտարարել է, որ դուրս է գալիս կառավարությունից՝ իր որոշումը բացատրելով բնապահպանական ծրագրերի կատարման հետ կապված անբավարարությամբ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է որոշ տվյալներ երկրի ռազմական բյուջետային ծախսերի վերաբերյալ՝ ըստ ուղղությունների բաշխվածության:
Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանին փոխարինեց Այծեմնիկ Օհանյանը:
Չիլիի Կինտերո եւ Պուչունկավի կոմունաներում թունավոր ամպից տուժածների թիվը գերազանցել է 300-ը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը: Նախաձեռնողը եղել է հենց Բաբլոյանը, որ մինչ այդ՝ օգոստոսի 20-ին, հանդես էր եկել հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 1-ից արգելվելու է ցամաքային վերգետնյա տրանսպորտով դեպի Հայաստան ցորենի ներկրումը։ Ներկրող ընկերություններն արդեն զգուշացվել են, որ այլեւս չեն կարող Ռուսաստանից ցորենը ներկրել Վրաստանի տարածքով։ Փոխադրումները պետք է իրականացվեն միայն Փոթիի նավահանգստով։
«Ինչպես արդեն ասել ենք՝ Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց և դրան հաջորդել է ՀԱՊԿ տարբեր հարթակներում խորհրդակցությունների փուլը»:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամների պատվիրակությունը Թուրքիա այցի ընթացքում կոչ է արել Անկարային՝ հրաժարվել Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը վարձակալել է ՕՐՕ դաշինքի Երեւանի Վարդանանց փողոցի ընդարձակ գրասենյակը եւ առաջիկայում սկսելու է ակտիվ քաղաքական կոնսուլտացիաներ, թեեւ ՕՐՕ դաշինքի մաս կազմող ուժերից ոչ մեկի հետ չի համագործակցելու:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ նոր կառավարությունը եւս զերծ չի մնում պետական ապարատի աշխատակիցների նկատմամբ գրաքննությունից եւ աչքը չորս արած՝ հետեւում է, թե ով ինչ ակտիվություն է ցուցաբերում սոցցանցերում։
Ադրբեջան-Արցախ շփման գծի, հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով իրավիճակի սրումը, պատերազմի քարոզչությունը, այլատյացության սերմանումը, մարդկանց միջև շփումների արգելումը պետք է հստակորեն մերժվեն։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 11-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է գյուղատնտեսական կարիքների համար Սեւանա լճից 40 մլն խմ լրացուցիչ ջրառ կատարել:
Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության Վանաձորի խորհրդի փոխնախագահ, Վանաձորի ՀՀԿ-ական նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի տեղակալ, Վանաձորի սոցիալական ապահովության պետական ծառայության երկարամյա ղեկավար Արամ Հախինյանը նշանակվել է ՊԵԿ Գուգարքի տարածաշրջանային բաժնի, իսկ ավելի կոնկրետ՝ ՊԵԿ արեւելյան մաքսատուն-վարչության պետ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Աջափնյակի թաղապետ Արտավազդ Սարգսյանի տեղակալ Գարիկ Գրիգորյանը ընդգրկված է ԲՀԿ ավագանու ցուցակում։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Թեհրանը կհաղթահարի ԱՄՆ-ի պատժամիջոցներով պայմանավորված տնտեսական դժվարությունները:
Ինչպես և ակնկալվում էր, Ռուսաստանը արձագանքելու է Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան տնտեսական պատժամիջոցներին: