«Կարևորը ոչ թե ծրագրերի առաջադրումն է, այլ դրանց հետևողական իրականացումը». Էդգար Առաքելյան

«Մերկելի այցը պետք է դիտարկել նախ և առաջ տարածաշրջանային տեսանկյունից՝ Անդրկովկասի երեք երկրներում այց։ Սա ինչ-որ տեղ և՛ պատմական, և ճանաչողական այց էր՝ յուրաքանչյուր երկրում տարբեր շեշտադրումներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղաքագետ Էդգար Առաքելյանը։

Ինչ վերաբերում է տնտեսական ծրագրերին, ապա նա նկատեց, որ ներկայացվել են տարբեր ծրագրեր, բայց, ըստ նրա՝ կարևորը ոչ թե դրանց առաջադրումն է, այլ՝ հետևողական իրականացումը։

«Մթնոլորտը դրական էր, և հույս ունենք, որ առաջադրված ծրագրերը կարճ ժամանակահատվածում կունենան ռեալ արդյունք։ Մենք մինչ այդ կնքել ենք ԵՄ-ի հետ համաձայնագիր, այդ տեսանկյունից խոսվեց նաև վիզաների ռեժիմի ազատականացման մասին, և Մերկելը խոստացավ, որ ավելի մեծ ջանքեր կգործադրի՝ այդ ազատականացման գործընթացն առաջ մղելու համար։ Նաև, բնականաբար, կարևոր են քաղաքական հարաբերությունները, սա կանցլերի մակարդակով առաջին այցն էր Հայաստան։ Սա բավականին խորհրդանշական այց էր, քանի որ 100 օրվանից հետո առաջին խոշոր այցն էր Հայաստան, նաև այստեղ շեշտադրումները Մերկելին բավականին հետաքրքիր էին»։

Եթե Վրաստանում և Ադրբնեջանում շեշտադրումները բավականին պաշտոնական էին, ապա Հայաստանում, նրա խոսքով՝ ցույց տրվեց հասարակության մեջ պահպանվող դրական էներգետիկան. «Այդ տեսանկյունից մեսիջը Մերկելին տեղ հասավ և բավականին հաջողված էր։ Իսկ մնացած գործընթացները ցույց կտան հետագա զարգացումները»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս