
Թուրքիայի ոստիկանությունը Գարո Փայլանի դեմ կիրառել է բիրտ միջոցներ

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտնվել է Ստամբուլում տեղի ունեցած բախումների էպիկենտրոնում։
Օգոստոսի 25-ին Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում տեղի էր ունեցել «Շաբաթվ մայրերի» 700-րդ նստացույցը: Տարիներ շարունակ ամեն շաբաթ օր` ժամը 12-ին, Ստամբուլի Գալաթասարայի լիցեյի մոտ հավաքվում են ոստիկանության ձերբակալումներից հետո անհետ կորած իրենց զավակների, ամուսինների, եղբայրների ու քույրերի համար մայրերը, հարազատները և որպես բողոքի նշան դիմում են նստացույցի:
Թուրքական ոստիկանության կողմից ձեռնարկված կոշտ միջոցներից հետո նստացույցը ցրվել է: Այն պահին, երբ ոստիկանությունը սկսել է տարածքից հեռացնել նստացույց իրականացնող քաղաքացիներին, Գարո Փայլանը փորձել է կանգնել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ի պատասխան դրան՝ ոստիկանությունը Փայլանի դեմ ևս կիրառել է բիրտ ուժի գործողությունների և նրան հեռացրել տարածքից։ Այնուհետև բերման ենթարկվել, որոնց մեջ եղել են նաև լրագրողներ։
Թուրքական աղյուրը հաղորդում է, որ նստացույցին մասնակցել է նաև հայկական «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի որդին՝ Արատ Դինքը: Ոստիկանները փորձել են նրան բերման ենթարկել, սակայն Փայլանը և ցույցին մասնակի HDP-ի այլ պատգամավորներ թույլ չեն տվել։
Ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործել է արցունքաբեր գազ և ռետինե մահակներ։