«Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև համակարգման մեխանիզմն առաջին արդյունքներն է տվել». Մակրոն
Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջեւ համակարգման մեխանիզմը, որն ստեղծվել է Սիրիայի իրադրության կարգավորման համար, առաջին արդյունքներն է տվել: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ օգոստոսի 27-ին Փարիզում ելույթ ունենալով ֆրանսիացի դեսպանների խորհրդակցությանը:
«Համակարգման մեխանիզմը, որն Ռուսաստանի հետ միասին ստեղծվել է Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը, արդեն տվել է առաջին արդյունքները, այդ թվում՝ հումանիտար առումով»,-ասել է Մակրոնը: Նա հիշեցրել է, որ այս մեխանիզմն ստեղծվել է, մասնավորապես, «ոչ կառավարական կազմակերպությունների հետ համատեղ Սիրիայի քաղաքացիական բնակչության պաշտպանությանն ուղղված գործողություններ անցկացնելու համար»:
Մակրոնը նշել է, որ «Սիրիայում դրությունը մնում է ծանր եւ անհանգստություն է առաջացնում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: