Բաժիններ՝

«Ֆրանսիան պետք է միջնորդի դեր խաղա միջազգային հակամարտությունների կարգավորման գործում». Մակրոն

Ֆրանսիան պետք է միջնորդի դեր խաղա միջազգային հակամարտությունների կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ օգոստոսի 27-ին Փարիզում ելույթ ունենալով ֆրանսիացի դեսպանների խորհրդակցությանը: «Մեր կոչումն է՝ ամենուրեք լինել միջնորդ տերություն,-ասել է Մակրոնը:

Մենք պետք է լինենք դիվանագիտական, ռազմական, մշակութային, կրթական, ազգային ու եվրոպական տերություն եւ միշտ լինենք միջնորդ»: Ընդսմին Մակրոնն ընդգծել է, որ «դա չի նշանակում, որ Ֆրանսիան հրաժարվում է սեփական ձայնից, բայց նա պետք է ձգտի դաշինքներ կառուցել այդ հիմքի վրա»:

Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի «միջազգային կարգը ձեւավորվի հումանիտար համամարդկային շահերի հիման վրա»: Եվրոպան, նշել է նա, «չի ստեղծվում ո՛չ Բրյուսելում, ո՛չ Փարիզում, ո՛չ Բեռլինում»: «Այն ինքն է իրեն ստեղծում մեր գաղափարների ու նախագծերի անդուլ տարածման հիման վրա»,-ասել է Մակրոնը՝ դիմելով Ելիսեյան պալատում հավաքված ֆրանսիացի դեսպաններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031