Բաժիններ՝

Թայվանում առնվազն յոթ մարդ է մահացել հեղեղումների պատճառով

Թայվանի կենտրոնական եւ հարավային մասում առնվազն յոթ մարդ է մահացել տեւական անձրեւների եւ սաստիկ հեղեղումների պատճառով, տուժել է 116 մարդ: Այդ մասին հայտնել է կղզու արտակարգ իրավիճակների հակազդման կենտրոնը:

Կղզում անձրեւները չեն դադարում անցած հինգշաբթի օրվանից եւ, օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ կշարունակվեն մինչեւ այս շաբաթվա վերջը: Ներկայում ժամանակավոր ապաստարաններում է գտնվում գրեթե 600 մարդ, տեղի իշխանությունները փրկարար գործողություններ են կազմակերպվել հեղեղումներից տուժած բոլոր շրջաններում: Իխանություները նաեւ նախազգուշացում են տարածել սողանքների եւ փլուզումների սպառնալիքի կապակցությամբ:

Հսկայական կորուստներ է կրում գյուղատնտեսական հատվածը, նախնական տվյալներով՝ նյութական վնասն արդեն կազմել է 18,35 մլն դոլար: Ընդ որում դպրոցների, պետական հիմնարկությունների շենքերի եւ այլ շինությունների վերականգնման համար կպահանջվի առնվազ 5,2 մլն դոլար:

Անցած հանգստայն օրերին անբարենպաստ եղանակը խախտել էր տրանսպորտային հաղորդակցրությունը Թայվանի կենտրոնական եւ հարավային մասում, մասնակիորեն ընդհատվել էր երկաթուղային եւ լաստանավային հաղորդակցությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս