Թեհրանում կկայանա Ռոհանի-Էրդողան-Պուտին հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանում տեղի ունենալիք գագաթաժողովի համար սեպտեմբերի 7-ին մեկնելու է Թեհրան:

Գագաթաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահը հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Ակնկալվում է, որ Թեհրանում գագաթաժողովի օրակարգում կլինի Աստանայի գործընթացը և սիրիական հարցի քաղաքական ճանապարհով լուծումը:

Հիշեցնենք, որ մինչ կայանալիք հանդիպումը, երեք ղեկավարների միջև հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի Սոչի քաղաքում և Ստամբուլում: Հանդիպումների ընթացքում քննարկվել են սիրիական ճգնաժամի լուծման ուղիները:

Haberturk

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031