Բաժիններ՝

Ֆրանսիան և Գերմանիան ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցման ֆինանսական միջոցներ են մշակում

Ֆրանսիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչներն օգոստոսի 27-ին հայտարարել են ֆինանսական որոշումների եւ վճարման ուղիների մշակման աշխատանքի մասին, որոնք թույլ կտան շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցներն այնպիսի երկրների նկատմամբ, ինչպիսին Իրանն է։ Bloomberg գործակալության տվյալներով՝ քննարկումներին նաեւ մասնակցում է Մեծ Բրիտանիան:

Պետությունները քննարկում են նմանօրինակ այլընտրական համակարգերի ստեղծմանն իրենց կենտրոնական բանկերի ներգրավման հնարավորությունը: Ինչպես հայտնել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո լը Մերը, Փարիզը եւ Բեռլինը քննարկում են ֆինանսավորման անկախ երկկողմ եւ համաեվրոպական ուղիների ստեղծումը:

«Գերմանիայի հետ միասին մենք լի ենք վճռականութամբ՝ մշակելու ֆինանսավորման անկախ եվրոպական կամ ֆրանս-գերմանական գործիք, որը մեզ թույլ կտա չդառնալ ԱՄՆ-ի արտերկրյա պատժամիջոցների անուղղակի զոհը»,-օգոստոսի 27-ին ասել է ֆրանսիացի նախարարը՝ հանդես գալով Տնտեսական եւ ֆինանսական լրագրողների ընկերակցության (AJEF) անդամների հետ կայացած հանդիպման ընթացքում:

«Ես կցանկանայի Եվրոպան տեսնել ինքնիշխան աշխարհամաս, այլ ոչ թե վասալ, եւ դրա համար անհրաժեշտ են լիովին անկախ ֆինանսավորման գործիքներ, որոնք այսօրվա դրությամբ գոյություն չունեն»,-հայտարարել է Լը Մերը: Նրա խոսքով՝ չափազանց դժվար կլինի օգտագործել գոյություն ունեցող ուղիները, ներառյալ Եվրոպական ներդրումային բանկը (EIB), քանի որ ԱՄՆ-ը կարող է անուղղակի կերպով ազդել դրանց գործառնությունների վրա: Մինչդեռ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասն օգոստոսի 27-ին խոսել է այն մասին, որ ԵՄ-ն աշխատում է այնպիսի վճարային ուղիների ու համակարգերի արդիականացման առաջարկությունների վրա, ինչպիսին SWIFT համակարգն Է, որպեսզի վճարումները դարձնի ավելի անկախ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս