Վերջին շրջանի տարածաշրջանային զարգացումներից էր Կասպիական ավազանի կարգավիճակի շուրջ համաձայնագրի կնքումը: 5 ծովափնյա երկրները՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, Թուրքմենիստանն ու Ղազախստանը, ավելի քան 20 տարի բանակցում են ավազանի կարգավիճակի շուրջ: Խնդրին անդրադառնում են փորձագետները:
Երեք ռուս լեռնագնաց վնասվածքներ է ստացել, երբ ուղղաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Տաջիկստանում:
Ֆրանսիայի Կալե քաղաքի քաղաքային խորհուրդը չեղարկել է վեգանների փառատոնը, որը պետք է կայանար սեպտեմբեր ամսին:
Ըստ որոշ վերլուծաբանների՝ Թրամփի նախկին փաստաբան Մայքըլ Քոհենի կողմից 2016 թվականի նախագահական ընտրարշավն անօրինական եղանակով ֆինանսավորելու, և Թրամփի հետ սեռական հարաբերություններ ունեցած երկու կանանց լռեցնելու գումար վճարելու փաստը բավարար հիմքեր են ստեղծել Թրամփին անվստասհության քվե հայտնելու համար։
Տասնյակ հազարավոր ռոհինջա փախստականներ բողոքի ակցիա են կազմակերպել Մյանմարում մուսուլման փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների տարելիցի առթիվ:
Պերուն նոր մուտքի պահանջներ է սահմանել՝ վերահսկելու վենեսուելացի փախստականների թիվը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ուժգին փոթորկի հետևանքով Մաուիում բռնկված հրդեհների հետևանքով մի քանի տուն է այրվել: Երբ «Լեյն» փոթորիկը մոտեցել է Հավայի նահանգին, երեք տեղ հրդեհները բռնկվել են և այրել հսկայական տարածք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսին Ուրուգվայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը օգոստոսի 25-ին ժամանել է Դուբլինի օդակայան: Սա 40 տարվա մեջ Իռլանդիա կատարած իր առաջին այցն է:
Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել հնդկական Pinaka հրթիռային համակարգերի նկատմամբ:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած բանակցությունների հիմնական օրակարգային թեմաներից մեկը եղել է ԼՂ հակամարտության կարգավորումը:
Գերմանիայի կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ դեմ են, որ պաշտոնական Բեռլինը ֆինանսական օգնություն տրամադրի Թուրքիային։ Ինչպես հայտնի է, թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով թուրքական լիրան արժեզրկվում է, որի հետևանքով Թուրքիայի տնտեսությունում նկատվում է ճգնաժամ։
Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Նման հարցերում լավություն հասկացություն չկա: Մենք, պետական բոլոր պաշտոնյաներս, պարտավոր ենք աշխատել մեր պատասխանատվության ոլորտներում, օգտագործելով մեր գիտելիքները, փորձը, հմտությունները և կապերը հանուն ավելի լավ Հայաստանի, հանուն մեր քաղաքացիների:
Օրեր առաջ Պարսից ծոց է ժամանել ամերիկյան The Sullivans էսկադրային ականակիրը՝ համալրված 56 թևավոր հրթիռներով, իսկ Քաթարի «Էլ Ուդեյդ» ավիաբազայում էլ վերատեղակայվել է В-1В ռազմավարական ռմբարկուն՝ զինված 24 թևավոր հրթիռներով։
Գերմանիա կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:
Կոռուպցիան, մարդու իրավունքները, քաղաքացիական հասարակությունը պետք է տեղ գտնեն կանցլեր Մերկելի ադրբեջանյան այցի օրակարգում
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կին պատգամավոր Լեյլա Բիրլիքը Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքում ձերբակալվել է։
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 24-ին հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի, այսօր երեկոյան վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեպետ նոր կառավարությունը 3 ամիս է, ինչ ձեւավորվել է, սակայն փոխվարչապետների գրասենյակները դեռ ձեւավորված չեն։
«Փաստ» թերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել «Ելք» դաշինքի շուրջ: Արդեն բավական ժամանակ է, ինչ հստակ է, որ Նիկոլ Փաշինյանին այլեւս պետք չեն ո՛չ «Լուսավոր Հայաստանը», ո՛չ էլ «Հանրապետություն» կուսակցությունը, որոնց փաստացի նա դիտարկում է որպես բալաստ՝ վստահ լինելով, որ միայնակ էլ կհասնի ոչ պակաս հաջողության:
Հրդեհի պատճառները չեն հաղորդվում:
Այս տարվա օգոստոսին Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, Ռուսաստանում, Կանադայում եւ Հարավարեւելյան Ասիայում անտառների ռեկորդային տարածքներ են հայտնվել հրդեհների ճիրաններում:
Ճապոնիայի ինքնապաշտպանության օդային ուժերի պատմության մեջ առաջին անգամ մարտական կործանիչի կին օդաչուն օգոստոսի 24-ին գրանցվել է Միյաձակիի պրեֆեկտուրայի Նյուտաբարու ռազմաօդային բազայում:
Վերլուծաբանները գնահատում են ՀՀ կառավարության 100 օրը: Ընդհանուր առմամբ գնահատականները դրական են, սակայն մատնանշվում են որոշ բաղցթողումներ:
Քաղցկեղով հիվանդ ԱՄՆ սենատոր Ջոն Մակքեյնը, որը պայքարում է քաղցկեղի դեմ ավելի քան 2 տարի, հրաժարվել է բուժումից, գրում է ամերիկյան The New York Times պարբերականը՝ վկայակոչելով ընտանիքի հայտարարությանը:
Վրացի քաղաքագետ Գելա Վասաձեի խոսքով՝ Հայաստան նրա այցելության օրակարգն առաջին հերթին ճանաչողական է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակությանը: