Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձավ Բաքվի կողմից գերմանացի պատգամավորի մուտքն Ադրբեջան արգելելու փաստին:
«Մենք հասկանում ենք, որ Վրաստանի և Ուկրաինայի հետ կապված, որոնց հետ ունենք նաև Ասոցացման համաձայնագրեր, արդեն վիզաների ազատականացում իրականացվել է, դա սերտորեն առնչվում է նաև միգրացիոն քաղաքականության հարցերի հետ: Մենք ակնկալում ենք, որ այդ հարցն առաջընթաց կունենա, և մենք ամեն ինչ կանենք դրա համար»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին՝ ըստ իրենց կողմից ընդունված բանաձևի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս այցը պատմական որակեց և նշեց, որ քննարկել են Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, ժողովրդավարության փոփոխությունները:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը մեկ շաբաթ հետո հանդիպելու են Մոսկվայում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար նշանակել գեներալ-լեյտենանտ Քենեթ Ֆ․ ՄաքՔենզիին։ Թուրքական մամուլը Թրամփի այս առաջարկը գնահատել է որպես նոր հակաթուրքական քայլ՝ առանց այդ էլ լիովին սառեցման եզրին գտնվող թուրք-ամերիկյան հարաբերությունների ֆոնին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի համատեղ ասուլիսը: Գերմանիայի կանցլերը պաշտոնական այցով Երևան է ժամանել օգոստոսի 24-ին՝ Վրաստան կատարած այցից հետո:
Հանրապետության նախագահի նստավայրում օգոստոսի 24-ին տեղի է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը, որին մասնակցել են երկու երկրների պատվիրակությունները:
Իսրայելի պաշտպանության բանակը զինվորական ծառայության աշնանային զորակոչի ընթացքում, որը տեղի կունենա նոյեմբերին, փորձնական տարբերակով կսկսի տանկերի անձնակազմեր ձեւավորել ընկերներից ու ազգականներից:
Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը լուսանկար է հրապարակել նախագահական նստավայրում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դիմավորման արարողությունից:
Ռուսաստանին եւ Թուրքիային, շահագրգիռ մյուս երկրների հետ միասին, հաջողվել է լրջորեն առաջ շարժվել սիրիական ճգնաժամի կարգավորման գործում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ձյունիկ Աղաջանյանը համատեղության կարգով նշանակվել է Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախկին պատգամավոր Հուսեյն Այգունը մեկնաբանել է «Իսլամական պետություն» (ԻՊ-DEAŞ) ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի հայտարարությունը` թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին։
ՀՅԴ-ն Երևանի ավագանու ընտրություններում հանդես կգա «Միասին հանուն Երևանի» կարգախոսով:
Լավրովը անդրադարձել է նաև Թուրքիա այցելած ռուս զբոսաշրջիկների թվի կտրուկ աճին և այդ կապակցությամբ հայտնել, որ առաջիկայում կլինի Թուրքիայի հետ վիզային ռեժիմի ազատականացում:
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը:
Ամբողջությամբ քանդվելու են այն ավտոմոբիլային կամրջի կանգուն մնացած կոնստրուկցիաները, որն օգոստոսի 14-ին փլվել է Ջենովայում:
Ռուսաստանը եւ Թուրքիան ընդհանուր ջանքեր կներդնեն սիրիացի փասխտականներին հայրենիք վերադարձնելու համար, ինչը կօգնի այս երկրի իրադրության քաղաքական կարգավորմանը:
Ռուսաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են ստեղծել այցագրային ռեժիմի դյուրացման մեխանիզմ:
Շուրջ 4,5 հազար զինվորականներ եւ ուժային կառույցների ներկայացուցիչներ, 250 միավոր տեխնիկա եւ օդուժ են մասնակցել «Նոր բանակի երթին», որն օգոստոսի 24-ին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացվել է երկրի անկախության 27-րդ տարեդարձի առթիվ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Գերմանիայի վերակառուցման եւ զարգացման բանկը (KfW)150 մլն եվրո է հատկացրել Վրաստանին երկրում առաջին գազապահեստարանի կառուցման համար:
Մոսկվան եւ Անկարան մտադիր են խորացնել կոոպերացումը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:
Ուկրաինան դեն է նետում բոլոր այն շղթաները, որոնք իրեն կապում են ռուսական կայսրության հետ, Խորհրդային Միության հետ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանեց Երևան: Քիչ առաջ Անգելա Մերկելի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Գերմանիայի կանցլերին օդանավակայանում դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պենտագոնը հայտնել է նոր սերնդի իմիտատոր-հրթիռի հաջող փորձարկումների մասին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Ճապոնիայում 300-ից ավելի ավիաչվերթներ են չեղարկել «Սիմարոն» թայֆունի պատճառով:
ԱՄՆ-ի տարբեր բնակավայրերում McDonald՚s արագ սննդի ռեստորանների ցանցի աղցանից թունավորվել է ավելի քան 500 մարդ: