Բաժիններ՝

«Բելառուսը և Ռուսաստանը պահապան հրեշտակներ են միմյանց համար». Լուկաշենկո

Բելառուսը եւ Ռուսաստանն ընդհանուր պատմությամբ եւ սերտ փոխհարաբերություններով են կապված ամենատարբեր ոլորտներում: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Բելառուս 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը ցուցադրվել է օգոստոսի 26-ին։

«Դուք գիտեք՝ մենք նույն արմատի ժողովուրդներ ենք: Մենք հարազատ մարդիկ ենք: Դուր է  գալիս դա ինչ-որ մեկին, թե դուր չի գալիս»,- նշել է Բելառուսի նախագահը:
Նա ընդգծել է, որ «ինչպես Ռուսաստանը մեզ (Բելառուսի) համար, այնպես էլ Բելառուսը Ռուսաստանի համար պահապան հրեշտակ է»:

Նա հատկապես ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ «տնտեսության մեջ Բելառուսի կախվածությունն, ամենից առաջ Ռուսաստանի Դաշնությունից, անչափ մեծ է»: «Վաճառահանման շուկայից: Նա մեր գլխավոր գործընկերն է»,- ճշտել է Բելառուսի ղեկավարը:

«Դա անհերքելի փաստ է: Դա ոչ մի կերպ չես ժխտի: Ուստի երկրային պրագմատիկ տեսակետով մենք պահապան հրեշտակներ ենք միմյանց համար»,- հավելել է Բելառուսի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031