Բելգորոդի նահանգապետը հայտնել է, որ ուկրաինական հարվածներից 2 մարդ է վիրավորվել, որոնցից մեկի վիճակը ծանր է։ Ռոստովում ԱԹՍ-ների բեկորներն ընկել են մի քանի մասնավոր տների բակերում, բռնկվել են հրդեհներ։
Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց կողմերի միջև հրադադարի մասին, որը հետագայում հաստատեցին Իրանը և Իսրայելը։
Զելենսկիի խոսքով՝ միայն ղեկավարների հանդիպման ժամանակ է հնարավոր հասնել կոնկրետ արդյունքների Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համար։
ԱՀԿ գլխավոր տնօրենը նշել է, որ Գազայի հատվածում բժշկական օգնության և դեղորայքի սուր պակասի պայմաններում կազմակերպության շենքի վրա այդ հարձակումը հանգեցնում է նրա գործունեության և, ընդհանուր առմամբ, անկլավում առողջապահական համակարգի խաթարման:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին և նրա ընտանիքի անդամներին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված ամփոփագրին ծանոթանալու նպատակով։
Հուլիսի 21-ին Հարավային Կորեայի նախագահ Լի Չե Մյոնը կառավարությանը հանձնարարել է տեղատարափ անձրևներից առավել տուժած շրջանները ճանաչել աղետի հատուկ գոտիներ:
Զոհերի թվում են 25 երեխա, մեկ ուսուցիչ և օդաչուն։Բանգլադեշի կառավարությունը մեկ օրով սուգ է հայտարարել։
Հայտարարությունը, որը նաև դատապարտում է Իսրայելի՝ Գազայի հարավում «մարդասիրական քաղաք» ստեղծելու ծրագիրը, ինչպես նաև Արևմտյան ափին բնակավայրերի գործունեությունը, միաժամանակ կոչ է արել ազատ արձակել պատանդներին։
Ակնհայտ է, որ դրա նպատակը նախևառաջ անխոչընդոտ ռազմական փախադրումներն են՝ Նախիջևանի ռազմականացման, այդտեղ ռազմական բազայի ձևավորման ու հակաիրանական պլացդարմի ստեղծման ու ռուսական ազդեցության նվազեցման հեռանկարով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հերքել է այդ լուրերը՝ նշելով, որ Իրանի միջուկային օբյեկտները Սպահանում, Նաթանզում և Ֆորդոյում, որոնց հարվածներ են հասցվել հունիսի 22-ի գիշերը, լիովին ոչնչացվել են:
«Այնպես որ՝ եթե ինչ-որ զանգված՝ թեկուզ 3 միլիոն մարդ, շարժվի դեպի Վեհարան, այդ օպերացիան «ժողովրդինը» չէ, դա անելու է գործադիր իշխանությունը, որի ղեկավարը ցանկանում է փոխել կրոնական կազմակերպության առաջնորդին: Եվրոպացինե՛ր եւ եվրոպամետնե՛ր, ինչպե՞ս եք դրան վերաբերվում»։
Տեղեկությունը հրապարակել է Կրամատորսկի քաղաքային ռազմակառավարական վարչության ղեկավար Ալեքսանդր Գոնչարենկոն։
«Այս պահին իշխանափոխության միակ առաջարկն իմպիչմենտի գործընթացն է: Լավ, թե վատ` միակն է: Երկրորդ առաջարկ պարզապես չկա, եթե կա` հուշե՛ք»:
Ռուսաստանի ԳԱ Կամչատկայի սեյսմոլոգիական ծառայության ներկայացուցիչը РИА Новости-ին հայտնել է, որ այդ երկրաշարժերից հետո գրանցվել է շուրջ 400 հետցնցում։
ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել նախարարի 2021 թվականի օգոստոսի 17-ի N 65-Ն հրամանում
Ինչպես հայտարարել էինք` Բագրատ Սրբազանի ու Սրբազան պայքարի այլ մասնակիցների ապօրինի ձերբակալություններին զուգահեռ իրավապահ մարմինների, քաղաքական մեծամասնության ու տարբեր օղակների քարոզիչների կողմից նախաձեռնվել էր տեղեկատվական արշավ` անմեղության կանխավարկածի խախտումներով, վիրավորանքներով ու զրպարտիչ արտահայտություններով:
Արդեն երկու շաբաթից ավելի սոցիալական ցանցերում շրջանառվում են տեսանյութեր, որոնցում պարզ երևում է, որ Ստեփանակերտի հուշահամալիրը պատված է ցուցապաստառներով
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար, Տիգրան Ավինյանի մտերիմ Սուրեն Վարոսյանը, որն առաջ կառավարությունում էր աշխատում, ապա Ավինյանի արարողակարգի պետն էր, իր տեղակալ է նշանակել ՔՊ-ական Գեւորգ Վարոսյանին։
Թրամփն այս հաղորդագրությունները կեղծ է անվանել և մեղադրել լրատվամիջոցներին «պատմության մեջ ամենահաջողված ռազմական հարվածներից մեկը թերագնահատելու փորձերի մեջ»։
Վերջինս զրպարտության եւ վիրավորանքի համար դիմել է դատարան` ընդդեմ Թորոսյանի, եւ պահանջել է հայցի ապահովման միջոց կիրառել` արգելանք դնել նրա հաշիվների վրա։
ՔՊ-ում շատերն աղոթում են, որ Փաշինյանը մի հրաշքով փոշմանի Եկեղեցին զավթելու մտքից, եւ իրենք ստիպված չլինեն դուրս գալ փողոց, գրավել Մայր Աթոռը։
Թուրքը ում ասում ա` բռնում ա , ումից վախում ա` բռնում ա, ումից վտանգ ա տեսնում` բռնում ա, բռնում ա, բռնում ա, բռնում ա… Թող բռնի, թող բանտերը յցնի, բանտում տեղ չի լինի` թող նոր բանտ սարքի, սարքի, սարքի, Հայաստանը դարձնի բանտաստան, ասի զարգանում ենք…
Սպասում ենք մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի, արդեն իսկ ազդարարված` բայցևայնպես անկանխատեսելի քայլերին, քաղաքական սառը հաշվարկներով պարուրված բեմադրված պոռթկումներին, հոգեխանգարմունքին հարող քմահաճություններին։
Հուլիսի 22-ին Արաղչին հայտարարել է, որ երկրում ուրանի հարստացումը դադարեցվել է ԱՄՆ-ի կողմից միջուկային ենթակառուցվածքներին հարվածելուց հետո, սակայն Իրանի իշխանությունները մտադիր չեն հրաժարվել այդ գործունեությունից։
Այցի շրջանակներում նախատեսված է Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլիի, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Ոչ մի պատասխան։ Եկեղեցական թեմերը և թեմական առաջնորդները արտահայտվում են ցաք ու ցրիվ, քաղաքական կուսակցությունները լուռ են` բերանները ջուր առած, հասարակական կազմակերպությունները ասես չեն եղել, ստեղծագործական միությունները` Գրողների միությունը, Կոմպոզիտորների միությունը, Նկարիչների միությունը, Թատերական միությունը, Կինոգործիչների միությունը, Գիտությունների ակադեմիան, ինտելեկտուալ, ստեղծագործական և գիտական, կրթական այլ կազմակերպություններ լուռ լսողի, կամ թե դիտողի դերում են։ Լուռ են նաև հեղինակավոր մտավորականները։ Սրանց բոլորի գլխին նիկոլը նեյտրոնային ռումբ է գցել։ Կարծես թե իրենց հագ ու կապը կա, բայց մեջները մարդ չկա, Մարդ չկա… Ոչ մի բողոքի ցույց, միտինգ, ընդվզում…
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը որոշել է իր հովանավորի խոսքերը տեղափոխել գործնական հարթության։ Դոնալդ Թրամփը մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ հնարավոր է 100% մաքսատուրք սահմանի Ռուսաստանից նավթ գնող երկրների վրա, եթե ՌԴ-ն չհամաձայնի սեպտեմբերի սկզբին Ուկրաինայում խաղաղ կարգավորում սկսել։ Բեսենթը խոստացել է ներառել սակագները Չինաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումներում և Եվրոպային ևս կոչ է արել դրանք որպես զենք կիրառել։
Կանադայի իշխանությունները մտադիր են 20 միլիոն կանադական դոլար (մոտ 15 մլն դոլար) հատկացնել Ուկրաինային մատակարարված գերմանական «Լեոպարդ» տանկերի վերանորոգման համար։ Այս մասին հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Դեյվիդ ՄակԳինտին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օգոստոսի 1-ից 14 երկրների նկատմամբ մաքսատուրքերի հնարավոր սահմանումը կստիպի նրանց համաձայնվել Վաշինգտոնի հետ ավելի բարենպաստ առևտրային համաձայնագրերի։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Եվրամիությունը հայտարարել է, որ ռուսական հում նավթից ստացված նավթամթերքի ներմուծման վրա երրորդ երկրներում 18-րդ պատժամիջոցների փաթեթի շրջանակում նոր սահմանափակումների ուժի մեջ մտնելը կհետաձգվի մինչև 2026 թվականի հունվարի 21-ը, հաղորդում է Bloomberg-ը։