Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակների թշնամանքին վերջ դնելու ճանապարհին. Մայա Սանդու

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը՝ շեշտելով, որ այդ համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակներ տևած թշնամանքին վերջ դնելու ճանապարհին։

Մայա Սանդուն թեմային անդրադարձել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակներ տևած թշնամանքին վերջ դնելու ճանապարհին։ Մենք շնորհավորում ենք երկու կողմերին՝ նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին, ինչպես նաև Դոնալդ Թրամփին տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և բարգավաճման ավելի մեծ ուղի բացելու համար» գրել է Մոլդովայի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031