Վստա՞հ եք, որ ռուսները դեմ են Վաշինգտոնյան եռակողմ հանդիպման արդյունքներին․ Էդուարդ Աբրահամյան

Անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իսկ դուք վստա՞հ եք, որ ռուսները դեմ են Վաշինգտոնյան եռակողմ հանդիպման արդյունքներին։

Կարծես թե հեչ էլ դեմ չեն։ Իրենք առաջինն են, որ Հայաստանի տակ դրեց այս ռումբը նոյեմբերի 9-ի 9-րդ կետով։ Հիմա այդ 9րդ կետի ռազմավարական խնդիրն ու ֆունկցիան լուծվեց, իսկ մնացածը` տեխնիկական հարցեր են։

Իրենց պետք էր հուսալի ցամաքային կապ ռազմավարական գործընկեր Թուրքիայի հետ մեկ այլ ռազմավարական դաշանկցի միջոցով` Ադրբեջանի։ Իրենք դա կստանան։ Ինչպես և Հյուսիս֊Հարավը կկապի Ռուսաստանը Իրանի հետ` Ադրբեջանով, այդպես էլ TRIPP-ը (ապա «Զանգեզուրի միջանցքը») կկապի Ռուսաստանը Թուրքիայի հետ` կրկին Ադրբեջանով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031