Միացյալ Թագավորության ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության ուղղությամբ առաջընթացի համար

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում ձեռնարկված համարձակ քայլերի համար՝ միտված խաղաղությանը։ Դեյվիդ Լեմին այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար։ Գնահատում եմ ԱՄՆ նախագահի դերն այս առաջընթացն ապահովելու հարցում։ Ինչպես ես ասել եմ Ջեյ Դի Վենսին (խմբ՝ ԱՄՆ փոխնախագահ)  Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը, քանի որ երկու կողմերն էլ կատարում են իրենց պարտավորությունները»,-գրել է Լեմին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031