«Mercedes»-ը վրաերթի է ենթարկել երթևեկելի գոտուց դուրս ընդմիջում անող 2 քաղաքացու. նրանցից մեկը մահացել է

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ – Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա մի քանի պտույտ շրջվելով՝ էլ կողաշրջված հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկը գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է, իսկ մյուսը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երեւան։

Վրաերթի ենթարկվածները ազգականներ են և երթևեկելի գոտուց դուրս ծառի տակ ընդմիջում անելիս են եղել, երբ Mercedes-ը վրաերթի է ենթարկել։

Տեսանյութեր

Լրահոս