ՎԱԽԵՑԱԾ, ԿԱՄ ՈՐ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է` ԱՆՏԱՐԲԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ․ Լևոն Ջավախյան

Գրող, hրապարակախոս Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կապիտույլանտը բացահայտ հայտարարել է, որ Մայր Աթոռի վրա արշավ է կազմակերպելու՝ իր իսկ առաջնորդությամբ…

Բոլորին դա հասկանալի է, նաև ինձ…

Իսկ ո՞րն է լինելու մեր պատասխանը Չեմբեռլինին…

Ոչ մի պատասխան։ Եկեղեցական թեմերը և թեմական առաջնորդները արտահայտվում են ցաք ու ցրիվ, քաղաքական կուսակցությունները լուռ են` բերանները ջուր առած, հասարակական կազմակերպությունները ասես չեն եղել, ստեղծագործական միությունները` Գրողների միությունը, Կոմպոզիտորների միությունը, Նկարիչների միությունը, Թատերական միությունը, Կինոգործիչների միությունը, Գիտությունների ակադեմիան, ինտելեկտուալ, ստեղծագործական և գիտական, կրթական այլ կազմակերպություններ լուռ լսողի, կամ թե դիտողի դերում են։ Լուռ են նաև հեղինակավոր մտավորականները։ Սրանց բոլորի գլխին նիկոլը նեյտրոնային ռումբ է գցել։ Կարծես թե իրենց հագ ու կապը կա, բայց մեջները մարդ չկա, Մարդ չկա… Ոչ մի բողոքի ցույց, միտինգ, ընդվզում…

Քանդման սպառնալիքի տակ է ազգապահպան երեք հիմնական
սյուններից մեկը, բայց նրա պաշտպանները այն պաշտպանելու փոխարեն պատերի տակ տապ են արել։ Սա մանկական տապանուկի չէ։ Ուր որ է, մեր հոգևոր տունը կփլվի մեր գլխին։

Մենք գլուխ ենք պահում։

Մենք դատապարտված ենք։

Մի ազգ, որ չի ուզում ապրի, չի էլ ապրի…

Նիկոլը ու իր կողմնակիցները ապրելու ձևը գտել են։ Կապրեն, հաստատ կապրեն` թուրքի ձևով… Ինչո՞ւ, պարտադի՞ր է` Սամվել Կարապետյանի ձևով…

Թող նա բանտում ապրի իր ձևով, ապրի ու փտի իր ձևով… Կարևորը մեր կյանքն է, մեր անվտանգությունը, թեկուզ և թլպատված, թեկուզ և հավատափոխ… Էսքան դար ո՞ր հայ էինք` ի՞նչ շահեցինք…

Որ նիկոլը թուրք կոչվելուց չի նեղվում` մենք ինչո՞ւ պիտի նեղվենք..

Մեր լռությունը համաձայնության նշան է։

Մի ազզ, որի համար կարևոր չէ իր իսկ ինքնության հաստատումը, նա չի ապրի, կամ որ հնարավոր է կապրի` իր մորը, քրոջը, կնոջը, աղջկան և ի վերջո`իր հավաքական արժանապատվությունը մեկ այլ ազգի տակ իր հոժար կամքով պառկեցրած…

21.7.25թ»

Տեսանյութեր

Լրահոս