
Ռուսաստանը և Ուկրաինան տասնյակ ԱԹՍ-ներով հարվածել են միմյանց

Ռուսաստանը և Ուկրաինան Ռուսաստանը գիշերն Ուկրաինայի վրա է արձակել առնվազն 50 անօդաչու թռչող սարք։ Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում ռուսական ավիառումբն ընկել է բազմաբնակարան շենքի վրա, որտեղ զոհվել է 10-ամյա երեխա, 8 մարդ վիրավորվել է։
Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Սումի քաղաքին հասցված ավիահարվածի հետևանքով վնասվել է 5 բազմաբնակարան շենք, 3 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեխա։
Օդեսան հարձակման է ենթարկվել հարվածային ԱԹՍ-ներով, 1 մարդ վիրավորվել է, այրվել են մեքենաներ, կոտրվել բազմաբնակարան շենքի ապակիները, վնասվել է խանութ։Խերսոնում ռուսական հրետակոծությունից 1 մարդ է վիրավորվել։
«Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի աղբյուրներն էլ հայտնել են, որ Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքում ռուսաստանցի զինվորականներ են նկատվել։ Նշվում է, որ քաղաքում շարունակվում են դիվերսիոն խմբերի ոչնչացման աշխատանքները։ Իսկ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Բրյանսկի, Ռոստովի, Կալուգայի, Սամարայի, Մոսկվայի, Տուլայի, Բելգորոդի և Կուրսկի մարզերում ուկրաինական 35 ԱԹՍ խոցելու մասին։
Բելգորոդի նահանգապետը հայտնել է, որ ուկրաինական հարվածներից 2 մարդ է վիրավորվել, որոնցից մեկի վիճակը ծանր է։ Ռոստովում ԱԹՍ-ների բեկորներն ընկել են մի քանի մասնավոր տների բակերում, բռնկվել են հրդեհներ։ Սամարայի օդանավակայանում չվերթերի ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։