«Որ մեր ինքնիշխանության գործիքները չեն կարող նսեմացվել, դա ակնհայտ է. Շատ հետաքրքիր նախագծեր են լինելու` գազամուղ, նավթամուղ…». Նիկոլ Փաշինյան

«Կարծում եմ՝ նախագահ Թրամփն իր ելույթում արդեն պատասխանել է հարցին, որովհետև ինքնիշխանությունն ի՞նչ է, այն է, որ երկիրն իր ինստիտուտներով գործում է լիարժեք ու ամբողջական»,- այս մասին ԱՄՆ-ում իր ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրատվամիջոցների՝ նախապես իրեն ուղղված հարցերից մեկին։ Հարցը վերաբերում էր նրան, թե Նախիջևանով դեպի Ադրբեջան գնացող բեռների մաքսային հսկողությունն արդյո՞ք իրականացվելու է հայկական կողմից, եթե ոչ, ապա ո՞ւմ կողմից է իրականացվելու այդ ծառայությունը։ Քանի որ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ստեղծվում է տրանզիտ ուղի՝ հանուն միջազգային բարեկեցության և խաղաղության, որը տարանցիկ գոտի է, ինչը թույլ կտա Ադրբեջանին լիարժեք հասանելիություն ունենալ Նախիջևանի տարածքին՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, միաժամանակության հետ կապված խնդրին պատասխանել է ստորագրված փաստաթուղթը, որ պետք է լինի միաժամանակ, հետևաբար՝ այստեղ էլ տարընթերցումների տեղ չկա։

«Արդեն ստորագրվել է, այստեղ շինարարության տեմպերի խնդիր կարող է լինել, ինչը սկզբից կլինի, ինչը հետո պատրաստ կլինի։ Իսկ մեր ինքնիշխանության գործիքները չեն կարող նսեմացվել, սա ակնհայտ է՝ դրա մեջ մտնում է թե՛ մաքսային, թե՛ անձնագրային հսկողությունը, և մեր պետական ինստիտուտները դրանք պետք է իրագործեն։ Ես հուլիսի 16-ի ասուլիսում դրա մասին շատ հստակ խոսել եմ, այլ բան, որ դեռևս 2022 թվականին մեր ստեղծած այս նախագծում գրել ենք, որ պատրաստ ենք որոշակի պարզեցումների»,- շեշտեց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 5-10 տարի հետո, աշխարհի որևէ երկրում Հայաստանը չի ունենալու անձնագրային, մաքսային հսկողության այն ձևերը, որոնք հայտնի են, ըստ էության, նախկինից։

Կարդացեք նաև

Նա նաև ասաց, որ ԱՄՆ-ի հետ ստորագրած փոխըմբռնման հուշագրերից մեկը վերաբերում է  նաև սահմանային ու մաքսային կարողությունների կառուցմանը։

«Մեկ բան ակնհայտ է՝ ինչ էլ լինի, ինչպես էլ լինի, դա ներառված պետք է լինի ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակներում, իհարկե փոխադարձությունը նույնպես կարևոր է։ Փոխադարձություն՝ նշանակում է, որ բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են ճանապարհները Հայաստանի համար, եթե չեն բացվում Ադրբեջանի համար, չեն բացվում Հայաստանի համար, չնայած այս տարբերակը հիմա չկա։

Շատ հետաքրքիր նախագծեր են լինելու՝ գազամուղ, գուցե գազամուղներ, նավթամուղներ, էլեկտրահաղորդման գծեր»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս