Այսօր՝ ժամը 16:00-ին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման, հաղորդում է «Сегодня в Израиле»-ն։
Շվեդիայի դեսպանը կկանչվի ՌԴ ԱԳՆ՝ ռուսական առևտրային ներկայացուցչության վրա հարձակման կապակցությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Երբ Մակրոնը զանգահարել է, Պուտինը վերցրել է հեռախոսը, քանի որ նա երբեք չի հրաժարվում երկխոսությունից, ասել է Լավրովը։
Վեհափառը վեհարանում է և շարունակում է կրել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տիտղոսը:
Եմենի հութիները Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին հարվածել են գերձայնային բալիստիկ հրթիռով։ Այս մասին հայտարարել է ապստամբների կողմից կազմավորված զինված ուժերի խոսնակ Յախա Սարիան։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երեկ երեկոյան իրանա-իսրայելական հակամարտության սուր փուլից ի վեր առաջին անգամ է հայտնվել հանրության առաջ։ Այս մասին հաղորդում է IRNA-ն:
Երեկ ազգահավաքում, երբ թվարկում էին Սամվել Կարապետյանի բարեգործությունների մասին` մարմնով մեկ փշաքաղվեցի։Ինչքան է արել Հայաստանի համար և ոչ միայն Հայաստանի, այլև կորուսյալ Արցախի համար։ Փաստորեն Հայաստանի մեջ Մարդը կառուցել , շինել ու փայփայել է մեկ այլ Հայաստան։ Սակայն զարմանալին դա չէ։ Նա դա արել է անճռինչ, սուս ու փուս, աննկատ,առանց բսրձրաձայնելու, առանց որևէ մի ակնկալիքի, առանց որևէ այլ մեկի երես տալու միտումի… Նա դա արել է իր համար, մեր համար, և… և… հայտնվել բանտում։ Պարզվում է, որ այնուամենայնիվ, ոչ մի բարի գործ աննկատ չի մնում։Մարդ կա` տաս կոպեկի բան է անում, տաս մանեթի աչկներս կոխում… Նա այդ մարդը չէ, Նա Մարդ է պարզապես։ Եվ այսքանաից հետո որոշ ոչնչություններ ասում են` նիկոլը չլինի, բա ո՞վ լինի… Նիկոլը բացի դագաղից, պարտությունից, աղետից, արհավիրքից ու կորստից ի՞նչ է բերել մեր ժողովրդին… Ի վերջո, դագաղով եկածը, դագաղով էլ պիտի գնա…
ՀՀ Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որի ժամանակ Մայր օրենքի պահանջները տարբեր առիթներով ոտնահարած Նիկոլ Փաշինյանը կրկնել է Նոր սահմանադրություն ունենալու իր մանիպուլյատիվ հիմնավորումը, թե «անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդը Սահմանադրությունը համարի իրենը»՝ կասկածի տակ դնելով նաև 1995 թվականի Սահմանադրության՝ ժողովրդի կամարտահայտությամբ հանրաքվեով անցնելու փաստը՝ «մեր գործող Սահմանադրությունները՝ սկսած 1995 թվականից, առնվազն հարց են թողել, որ դրանք ընդունվել են ժողովրդի ազատ կամարտահայտմամբ և ազատ քվեարկությամբ»:
Լիբանանի հարավային սահմանին գտնվող զորքերի թիվը կավելանա մինչև 10,000, հենց Իսրայելը դուրս բերի իր զորքերը իր վերահսկողության տակ մնացած հինգ տարածքներից։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ, գեներալ Ջոզեֆ Աունը։
Ռուսաստանի ՀՕՊ–ը գիշեր Ռուսաստանի շրջանների վրա խոցել է հարյուրից ավելի ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Թեթև շարժիչով Ան-2 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել ՌԴ Անդրբայկալյան երկարամասում, ինքնաթիռում եղել է 10 պարաշյուտիստ և անձնակազմի մեկ անդամ:
Ուրախ կլինենք ձեր դիրքորոշումը լսել ու լսել դարձնել գարշելի ռեժիմի ներկայացուցիչ ՀՀ դեսպանատան աշխատակիցներին ու անձամբ դեսպանին, որը նախորդ ցույցից տասնըհինգ րոպե առաջ ծլկեց դեսպանատնից թողնելով դեսպանատունը դատարկ, որ հանկարծ ստիպված չլինի գերմանական ոստիկանության հորդորների տակ դուրս գա և վերցնի ցույցի պահանջագիր-պետիցիան։
ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 50-ի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին: Քեր շրջանի ոստիկանությունը նախկինում հայտնել էր 43 մահվան մասին, այդ թվում՝ 15 երեխայի:
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի քննարկումներն ավարտվել են, հայտարարել է Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Այդ ֆոնին, զարմանալի չէ, որ Անկարան բոլորովին ոգեւորված չի լինի ռուս-ադրբեջանական հարաբերության սրացումով: Դրանով շահագրգռվածները կլինեն շատ, եւ նույնիսկ կարելի է նշմարել անգամ Ռուսաստանի շահագրգռվածության որոշակի սցենար, բայց բոլորովին ոչ Թուրքիայի
Թուրք վերլուծաբան Քյունյուլ Շահինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի կարևորությանը Թուրքիայի համար՝ այն կապելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծի հետ։
Այսօր նշում ենք մեր պետականության հիմնաքար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռшզմական գործողություններ իրականացնելու համար
Գլխավոր քարտուղար Ռուտտեն ակնհայտորեն չափազանց շատ է կերել հոլոնդացիների սիրելի հալյուցինոգեն սունկը։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2025 թվականի հունիսին Վրաստանում գնաճի մակարդակը նախորդ ամսվա համեմատ կազմել է -0.01 տոկոս, իսկ տարեկան գնաճի մակարդակը՝ 4.0 տոկոս։
Հուլիսի 2-ին ռուսաստանահայ գործարար, ազգային բարերար, քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի պաշտպանության թիմի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը հրավիրած ասուլիսի ընթացքում աղմկահարույց հայտարարություն արեց:
Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։
Մեծ Բրիտանիան 14 տարվա ընդմիջումից հետո վերականգնել է հարաբերությունները Սիրիայի հետ։
Այս բոլոր հայտարարությունները, հրապարակումները լայն սփռում ունեցող ուղեղային կենտրոնների էջերում և պարբերականներում ցույց են տալիս, որ Հարավային Կովկասում ապաշրջափակման գործընթացի շուրջ ակտիվ ռեգիոնալ գործընթացներ են։ Նույնիսկ տպավորություն է, որ Խաղաղության համաձայնագիրը մղվել է երկրորդ պլան և ներկայումս ակտիվ օրակարգում է ռեգիոնալ ապաշրջափակման թեմատիկան։
«Օրվա տոնական խորհուրդն ընդհանրապես չեմ զգում․ այսօր ՀՀ-ն վերածվել է բռնապետության, ու չի գործում Սահմանադրության այն նորմը, որ երկիրը պետք է լինի ժողովրդավարական, իրավական, սոցիալական»,- 168․am-ի հետ զրույցում օրվա խորհրդին անդրադառնալով՝ նշեց իրավապաշտպան, փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Փաշինյանն ընդամենը կատարող է: Ենթադրում եմ, որ ամենօրյա իր կատարվելիք ծրագիրը ֆաքսով ինչ-որ կենտրոնից ստանում է, որտեղ ժամ առ ժամ գրված է, թե այդ օրն ինքն ինչ հակահայկական և հակահայաստանյան քայլեր է կատարելու: Այստեղ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանին հատկապես հետպատերազմյան շրջանում հաջողվեց անել մի բան, որը նրա իշխանությունը պահեց՝ հաշվի առնելով հայաստանյան հասարակության զգալի մասի քաղաքականապես անգրագիտությունը և պետական մտածելակերպից զուրկ լինելը»:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ մինչև այս պահն իշխանությունը նման ձևով է վարվել աշխարհի տարբեր հատվածներում ապրող հայերի նկատմամբ և արգելել այն մարդկանց մուտքը Հայաստան, որոնց տեսակետները տարբերվում են իշխանության դիրքորոշումներից
Կովկասագետ Կարեն Իգիթյանին ՀՀ գործող իշխանությունները արգելել են մուտք գործել Հայաստան։
Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից բռնազավթված Ստեփանակերտ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, մեղմ ասած, տհաճ այցը վերջինիս նկատմամբ ոչ միայն լայն քննադատություն, այլ նաև մեծ հակազդեցություն է առաջացրել իրանական հասարակական և քաղաքական շրջանակներում՝ ընդհուպ մինչև այն, որ սոցիալական ցանցերի պարսկալեզու տիրույթում շրջանառվում են «#քաղաքական_սնանկություն» հեշթեգով գրառումներ՝ պահանջելով նախագահի պաշտոնանկության գործընթացի մեկնարկ և նրա հեռացում։
«Ասում են՝ Հայաստանի հաղթանակն այն է, ինչը տեղի է ունեցել պատերազմի և Արցախի կորստի հետևանքով։ Ակնհայտորեն վարկաբեկվում է արցախյան շարժումը, այն ներկայացվում է՝ որպես ՀՀ-ի անկախության դեմ ինչ-որ ԿԳԲ-ական նախագիծ։ Եթե անգամ մենք ենթադրենք, թե այն իրոք ԿԳԲ-ական նախագիծ էր, Հայաստանն այդ նախագծում դուրս է եկել հաղթանակած՝ թե՛ վարկանշային, թե՛ հասարակական էներգետիկայի, թե՛ մնացած բոլոր առումներով։ Տեսնում ենք, որ նախընտրական տրամաբանության մեջ, երբ այլ ասելիք չկա, արվում է այս փոխակերպումը։ Եվ այս վտանգները ոչ միայն քաղաքական, այլև բարոյական և արժեքային դաշտում են, երբ հաղթանակն ու պարտությունը տեղերով փոխվում են»,- նշեց հանրային գործիչը: