
Թեհրանը շարունակում է աշխատել հրթիռային ծրագրի զարգացման վրա․ Արաղչի

Իրանի հրթիռային ծրագիրը գտնվում է պատշաճ մակարդակի վրա, Թեհրանը շարունակում է աշխատել դրա զարգացման վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ես կարծում եմ, որ մենք լավ վիճակում ենք: Այդ հնարավորությունը դեռևս առկա է», – ասել է նա ՝ պատասխանելով երկրի հրթիռային ծրագրի վիճակի մասին հարցին։
«Մեր հրթիռները պաշտպանության ամենահուսալի միջոցն են, ուստի մենք շարունակում ենք աշխատել մեր հրթիռային ծրագրի վրա», – նշել է Արաղչին։Նախարարի խոսքով՝ Իրանի հրթիռային ծրագիրը ծառայում է բացառապես հնարավոր հակառակորդներին զսպելուն։
«Դրանք նախատեսված չեն հարձակման համար, այլ պաշտպանության համար են։ Կարող եմ վստահեցնել ձեզ, որ իրանական հրթիռները երբեք հագեցած չեն լինի միջուկային մարտագլխիկներով», – ընդգծել է Իրանի արտաքին գործերի նախարարը։
Հունիսի 13-ին Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ՝ նպատակ ունենալով ոչնչացնել նրա միջուկային ծրագիրը։ Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածներ հասցրեց Իրանի միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց կողմերի միջև հրադադարի մասին, որը հետագայում հաստատեցին Իրանը և Իսրայելը։