Բաժիններ՝

Էդուարդ Սպերցյանի՝ անգլիական ակումբ տեղափոխության վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի

Անգլիական «Սաութհեմփթոնը» շուտով նոր առաջարկ կանի «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար, հաղորդում է Arménie Football-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողը տեղյակ է անգլիական ակումբի հետաքրքրության մասին և չի թաքցնում ԱՊԼ տեղափոխվելու իր ցանկությունը։ Հաղորդվում է նաև, որ անգլիական ակումբը Սպերցյանին համարում է ականավոր խաղացող։ «Սաութհեմփթոնի» մարզիչը և մարզական տնօրենը նրան համարում են համակարգ ձևավորող խաղացող և «իսկական դիրիժոր»։

Ավելի վաղ «Սաութհեմփթոնից» Սպերցյանի նկատմամբ նոր առաջարկի և հետաքրքրության մասին տեղեկատվությունը հաստատել էր հայ գործակալ Վադիմ Օհանյանը։

Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի շրջանավարտ է։ «Ցուլերի» մեծահասակների թիմի կազմում կիսապաշտպանը մասնակցել է բոլոր մրցաշարերում 148 խաղի, որոնցում խփել է 45 գոլ և կատարել 35 գոլային փոխանցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031