«Արտակարգ դրության ռեժիմը կարո՞ղ է վերաբերել ՀՀ տարածքով անցնող կապուղիներին». հարցից հետո Փաշինյանը սկսեց երկար-բարակ թվարկել իրավիճակները

Միացյալ Նահանգներում գտնվող Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսում պատասխանել է լրատվամիջոցների կողմից իրեն ուղղված գրավոր հարցերին։ Այդ հարցերից մեկը վերաբերում էր կապուղիների ապաշրջափակմանը, դրա հետ կապված սահմանափակումներին և, թե արդյո՞ք արտակարգ դրության ռեժիմը կարող է տարարածվել ՀՀ տարածքով անցնող կապուղիների վրա։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, կարող է այդ հարցին պատասխանել, բայց դրանից հետո նոր հարց կառաջանա։

«Ինքս կարող եմ այդ հարցերին պատասխանել, որից հետո հնչի հարց՝ իսկ անտառային հրդեհի դեպքում ինչպե՞ս է լինելու։ Այդ հարցին պատասխանելուց հետո կարող է հարց հնչել՝ իսկ հորդառատ անձրևի դեպքում ինչպիսի՞ն է լինելու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և այս տրամաբանությամբ երկար պատասխանեց հարցին, հետո բացատրեց՝ այսպես երկար է պատասխանում, մի քիչ գրոտեսկի է վերածում, քանի որ նկատի ունի, որ բոլոր տեսական և գործնական իրավիճակները չի կարող հերթով նկարագրել։

Ըստ նրա, կան համառոտ արձանագրումներ, որոնց մասին արդեն խոսել է՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն, ուժի կիրառման անթույլատրելիություն, և այդպես շարունակ։

Կարդացեք նաև

«Մենք չգիտենք, թե պրակտիկայում ինչպիսին կլինեն իրավիճակները, բայց մենք գիտենք, որ ինչ էլ տեղի ունենա, ինչ շրջանակում պետք է տեղավորվի՝ ինքնիշխանության, իրավազորության սահմաններում։  Այսինքն՝ ՀՀ ինքնիշխանությունն է այն բառը, որը տալիս է բոլոր հնարավոր իրավիճակների բոլոր տարբերակների պատասխանները։

Մենք այս պայմանավորվածությունը ձեռք բերելիս պետք է ոչ թե այնպես անենք, որ հնարավորինս քիչ բեռ ու մարդ անցնի, կամ, եթե հնարավոր է՝ չանցնի, այլ հակառակը։ Այս ամբողջ նախագծի իմաստն այն է, որ մեր տարածաշրջանով և մեր երկրով անցնեն հնարավորինս շատ մարդիկ ու բեռներ, տրանսպորտային միջոցներ։ Դրանք հնարավորինս շատ եկամուտներ են պետական բյուջեի համար, հնարավորինս շատ աշխատատեղեր են»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031