Վրաստանի ԱԳՆ ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այդ մասին գրառում է կատարել X հարթակում։

«Այս շրջադարձային համաձայնագիրը կարևորագույն հանգրվան է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ապահովման գործում և ամուր հիմք է ստեղծում տարածաշրջանի երկարաժամկետ կայունության և զարգացման նոր հնարավորությունների համար։ Վրաստանը շարունակում է անսասան մնալ խաղաղությունը խթանելու և տարածաշրջանային համագործակցությունը ամրապնդելու իր հանձնառության մեջ»,-նշված է Վրաստանի ԱԳ նախարարության գրառման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս