«Արևելք» զորքերի խմբավորման ստորաբաժանումները հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրել են Դնեպրոպետրովսկի մարզի Նովոգեորգիևկա բնակավայրը:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 51 պատգամավորներ հատուկ հայտարարություն են ընդունել Վրաստանում «ավտորիտար հետընթացի» կապակցությամբ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփը պատահաբար «շշնջացել» է սա Մակրոնին, երբ միկրոֆոնը միացված է եղել։
Միշտ ասել եմ՝ փողոցով սրանց հեռացման հարցը փակված չէ. ճիշտ տնային աշխատանք է պետք. Իշխան Սաղաթելյան
Սրբազանները բռնադատված են ուղղակի հայրենատեր լինելու համար. Տեր Արամ քահանա
Արցախ վերադառնալն իմ բնական իրավունքն է. դա չի կարող վնասել Հայաստանին. Մետաքսե Հակոբյան
Կարծո՞ւմ եք ՔՊ-ն չգիտեր ձայնագրությունների իրական բովանդակության մասին. Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ ձայնագրությունները կտրել էին, մոտաժել, «փուչիկ գործ սարքել, որն արդեն տրաքել է»։
Իրանի ռազմածովային ուժերը վաղը հրթիռային վարժանքներ կիրականացնեն, հայտնում են իրանական ԶԼՄ-ները:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային՝ Էստոնիայի Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։
Աթենքում լույս տեսնող «Kathimerini» թերթը մանրամասն վերլուծությամբ անդրադարձել է Իսպանիայի և Իտալիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությանը։
Իսկ թե ինչի՞ համար է նա ձերբակալվել կամ ի՞նչ քրեական վարույթով է անցնում, ArmLur.am-ը կներկայացնի քիչ անց։
#ՀԻՄԱ. «ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ» ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ. #ՈՒՂԻՂ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը կկայանա Թուրքիայում։
ԱՄՆ-Մեքսիկա սահմանին կառուցվող պատը ներկվելու է սև, որպեսզի այն տաքանա արևի տակ և այդպիսով կանխվի անօրինական ներգաղթյալների կողմից դրա վրայով բարձրանալը, հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանին։ Նա շեշտել է, որ բելառուսական կողմը պատրաստ է Իրանի հետ փոխգործակցության տարբեր ոլորտներում։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը կօգնի չեզոքացնել Արևմուտքի «անօրինական պատժամիջոցները»:
Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրող Մարկ Լևինին տված հարցազրույցում կրկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Վաշինգտոնում կնքված համաձայնությունների և Սպիտակ տանը կայացած հանդիպման մասին:
Իսրայելը Գազայի քաղաքը գրավելու նպատակով ծրագրված հարձակումից առաջ 50 հազար պահեստազորային կհավաքագրի, Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Իսրայելի զինված ուժերի պաշտոնյան:
Սպիտակ տունը Բուդապեշտը համարում է ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ գագաթնաժողովի անցկացման հնարավոր վայր։
Քանի որ այս կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրվել է ճնշման տակ, այն միջազգային իրավունքի համաձայն համարվում է անվավեր։ Փաշինյանը դիտավորյալ խեղաթյուրում է «Խաղաղության պայմանագիրը»՝ ընտրողներին համոզելու համար, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում իրեն վերադարձնեն իշխանության։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու իր որոշմամբ հակասեմականություն հրահրելու մեջ։
Կիևից արձագանքել էին՝ նշելով, որ բողոքները հարկավոր է ուղղել Մոսկվային։
Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունները լարվել էին 2020 թվականին, երբ սահմանին բախումներ էին տեղի ունեցել։
Հանդիպումից հետո հայտարարվեց, որ նախապատրաստվում է Զելենսկու և Պուտինի հանդիպումը։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնակ Սթիվ Ուիթքոֆը Fox News-ի եթերում նոր մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպման մասին՝ նշելով, որ ռուս պաշտոնյաները «գրեթե անմիջապես» զիջումների են գնացել։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում փոխըմբռնման մի շարք հուշագրեր են ստորագրվել տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ:
Սոֆի Լագուն նշանակվել է Ֆրանսիայի նոր դեսպան Ադրբեջանում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններին ընդառաջ, ներկուսակցական պայքարն օրեցօր սրվում է։
Նիկոլ Փաշինյանը երեկվա ուղերձով, ըստ էության, տվեց նախընտրական քարոզչության մեկնարկը եւ ուրվագծեց իրենց կարգախոսը, որով թմբկահարելու են «խաղաղություն» բառը։