Թաղապետարաններում հրաժարվում են գրոհի դուրս գալ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար, Տիգրան Ավինյանի մտերիմ Սուրեն Վարոսյանը, որն առաջ կառավարությունում էր աշխատում, ապա Ավինյանի արարողակարգի պետն էր, իր տեղակալ է նշանակել ՔՊ-ական Գեւորգ Վարոսյանին։

Վերջինս, մեր տեղեկություններով, լծվել է աշխատակիցներին հրահանգավորելու գործին եւ Փաշինյանի՝ «Էջմիածնում մեծ հավաք» անելու մասին գրառումից հետո իր մոտ է կանչել բոլոր բաժինների պետերին, հրահանգել՝ իրենց աշխատակիցներին պատրաստ պահել, որ պետք լինելուն պես շտապ «իջնեն» Էջմիածին։

Բաժնի պետերը չեն համաձայնել, ասել են՝ չեն կարող աշխատակիցներին ստիպել` դուրս գալ Եկեղեցու դեմ։

Գեւորգ Վարոսյանը լեզվակռիվ է սկսել նրանց հետ եւ սպառնացել՝ ով չգնա, գործից կազատվի։

Ի դեպ, Գեւորգ Վարոսյանը Նուբարաշենի բանտում է աշխատել` նա «կլորներում» եղել է «կլյուչնիկ»` հսկիչ։

Երեւանի քաղաքապետարանից հարցրինք՝ ե՞րբ է Վարոսյանը նշանակվել փոխթաղապետ, ասացին՝ փետրվարի 5-ին, իսկ պետերին հրահանգելու մասով գրավոր հարցում պահանջեցին։

Վարոսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031