«Նայում էր Փաշինյանին և մտքում երևի կրկնում էր՝ արա, իմ հայրը սրա՞նց է պարտվել». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Փաշինյանը երեկ թղթեր է ստորագրել Վաշինգտոնում։ Մի կողմից, նա ՀՀ ինքնիշխան տարածքները վարձակալության է տվել, մյուս կողմից լուծարել Մինսկի խումբը, վերջնականապես թաղելով Արցախի հարցը։

Երեկ, 2025-ի օգոստոսի 8-ը, մեր պատմության ամենադառը օրերից էր, ինչպես 1915-ի ապրիլի 24-ը, 2020-ի նոյեմբերի 9-ը, 2023-ի սեպտեմբերի 19-ը։ Հերթական դավադիր քայլերն արվեցին, բայց միևնույնն է խաղաղության պայմանագիր Ալիևը չստորագրեց։ Խեթ-խեթ նայում էր Փաշինյանին և մտքում երևի կրկնում էր՝ արա, իմ հայրը սրա՞նց է պարտվել։ Ու ի՞նչն է հետաքրքիր. նման թղթեր ստորագրելու սահմանադրական լիազորություններ ՀՀ վարչապետը չունի»:

 

Տեսանյութեր

Լրահոս