Օտարերկրացիները 1 ամիս ժամանակ ունեն ՌԴ-ում իրենց կացությունն օրինականացնելու համար

Ռուսաստանի Դաշնությունում միգրացիոն կանոնների խախտմամբ գտնվող օտարերկրացիները մեկ ամիս ժամանակ ունեն իրենց կարգավիճակը օրինականացնելու կամ երկիրը լքելու համար։ Նրանք կարող են դա անել մինչև սեպտեմբերի 10-ը՝ կապ հաստատել միգրացիոն ծառայության հետ։

Խոսքը վերաբերում է վերահսկվող անձանց գրանցամատյանում ընդգրկված օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, որոնց թվում են Ռուսաստանում գտնվելու օրինական հիմքերը կորցրած օտարերկրացիները։

Sputnik Արմենիայի հաղորդմամբ` Ռուսական գերատեսչությունը նշել է, որ 2025-ի սեպտեմբերի 10-ից հետո նրանց իրավական կարգավիճակը կարգավորելն անհնար կլինի։

Ռուսաստանում օրինական մնալու հարցը լուծելու համար օտարերկրացիները պետք է մինչև այս տարվա սեպտեմբերի 10-ը կապ հաստատեն Ռուսաստանի ՆԳՆ «Անձնագրային-վիզային ծառայություն» դաշնային պետական ունիտար ձեռնարկության ցանկացած մասնաճյուղի հետ՝ ըստ իրենց փաստացի բնակության վայրի։

Տեսանյութեր

Լրահոս