
Տոկաևը Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագիրը պատմական նվաճում է անվանել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև Վաշինգտոնում ստորագրված խաղաղ կարգավորման մասին հռչակագիրը համարում է պատմականորեն կարևոր նվաճում, որը վերջ է դրել երկարատև ռազմական հակամարտությանը։ «Արյդ մասին հայտարարել է Ղազախստանի ղեկավարի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայն իր Telegram ալիքում։
«Փաստաթուղթը վերջ դրեց երկու պետությունների միջև երկարատև ռազմական հակամարտությանը և բացեց ճանապարհ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և նրանց միջև երկարատև խաղաղության վրա հիմնված համագործակցության զարգացման համար։ Նախագահը նշում է, որ Ղազախստանը նույնպես իր ներդրումն է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև նման կարևոր համաձայնությունների ձեռքբերման գործում՝ առաջարկելով Ալմաթի քաղաքը որպես խաղաղության պայմանագրի հիմնական պարամետրերի շուրջ արտաքին գործերի նախարարների մակարդակով բանակցությունների վայր», – ասել է Ժելդիբայը։
Նշվում է, որ Ղազախստանի ղեկավարի կարծիքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև եզակի համաձայնագրի ստորագրումը հնարավոր դարձավ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աշխույժ և արդյունավետ միջնորդական առաքելության շնորհիվ, ով կարողացավ համոզել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին լիովին ցուցաբերել քաղաքական կամք և ռազմավարական հեռատեսություն։