Զելենսկին մերժել է Ուկրաինայի տարածքների պաշտոնական զիջումը և պնդել, որ Կիևը պետք է մասնակցի ցանկացած բանակցությունների

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մերժել է մասնակցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպմանը՝ զգուշացնելով, որ ուկրաինական կողմին բացառող ցանկացած խաղաղության համաձայնագիր կհանգեցնի «մեռած լուծումների»։ Այդ մասին տեղեկացնում է վկայակոչելով AP-ն։

Նշվում է, որ Ալյասկայում նախատեսված Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է լինել հնարավոր առաջընթաց։

Թրամփը նախկինում համաձայնել էր հանդիպել Պուտինի հետ, նույնիսկ եթե Ռուսաստանի առաջնորդը չհանդիպեր Զելենսկիի հետ, ինչը սրել էր ուկրաինական կողմի մտավախությունները, որ Ուկրաինան կարող է անտեսվել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր մայրցամաքի ամենամեծ հակամարտությունը դադարեցնելու ջանքերում։

Telegram-ում հրապարակված հայտարարության մեջ Զելենսկին նշել է, որ Սահմանադրությամբ ամրագրված Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է անքննարկելի լինի և ընդգծել է, որ երկարատև խաղաղությունը պետք է ներառի Ուկրաինայի ձայնը բանակցությունների սեղանի շուրջ։

Զելենսկին ասել է, որ Ուկրաինան «Ռուսաստանին որևէ պարգև չի շնորհի իր արածի համար» և որ «ուկրաինացիներն իրենց հողը չեն տա օկուպանտին»։

Անդրադառնալով ուկրաինական այն մտահոգություններին, որ Պուտինի և Թրամփի միջև անմիջական հանդիպումը կարող է մարգինալացնել Կիևի ու ԵՄ-ի շահերը, Զելենսկին ասել է. «Ուկրաինայից զերծ ցանկացած լուծում միևնույն ժամանակ լուծում է խաղաղության դեմ և ոչինչ չի բերի։ Մեռած լուծումները երբեք չեն աշխատի»։

Ուկրաինացի պաշտոնյաները նախկինում AP-ի հետ մասնավոր զրույցներում ասել էին, որ Կիևը կհամաձայնվի խաղաղության համաձայնագրի հետ, որը փաստացի կճանաչի Ուկրաինայի անկարողությունը ռազմական ճանապարհով վերադարձնել կորցրած տարածքները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031