Որևէ երկրում մարդու իրավունքների մասին խոսելիս շատ կարևոր է գնահատական տալ այդ երկրի կառուցվածքին, այսինքն՝ ինչպիսի՞ն է դատաիրավական համակարգը, արդյո՞ք այն գտնվում է քաղաքական իշխանության ազդեցության ներքո, թե՞ ոչ: Հայաստանում հեղափոխությունից հետո որևէ կառուցվածքային փոփոխություն չի եղել: Ավելին, եթե նախկին իշխանությունները ձևականորեն պահում էին անմեղության կանխավարկածի դրույթը, հիմա ճնշումներն առավել բացահայտ են դարձել: Հատկանշական է, որ աննախադեպ շատացել են ՄԻՊ-ին ուղղված դիմումները:
1994թ. մայիսի 5-ին` Բիշքեկում, Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական կառույցների ղեկավարների հանդիպման ավարտին ստորագրվեց Բիշքեկյան արձանագրությունը, որով կոչ էր արվում մայիսի 9-ի գիշերը դադարեցնել կրակը: Նույն օրը` մայիսի 9-ին, Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը, մայիսի 10-ին` Երևանում, համաձայնագիրը ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին՝ ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հրադադարի մասին գրավոր համաձայնությունն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին:
Վարչապետի և արդարադատության նախարարի քննարկումից պարզ դարձավ, որ համատարած վեթինգի փոխարեն իշխանությունները գնում են արդարադատության համակարգին, ինչպես իրենք են նշում, ևս մեկ շանս տալու ճանապարհով։ Հնարավորություն են տալիս, որպեսզի իրենք իրենց խնդիրները լուծեն, և մենք ունենանք իսկապես անկախ դատական համակարգ, որի անկախության վրա ոչ մեկը չի կասկածի։
Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները բավարարվեցին միայն միմյանց ուղղված շնորհավորական ուղերձներով։
Մարդու կյանքն ու առողջությունը գերագույն արժեք են: Թերևս դրանցից ավելի բարձր արժեք են հայրենիքը, արժանապատվությունը և անկախությունը, որոնց համար մարդիկ գիտակցաբար զոհում են կյանքը:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Մայիսի 3-ին ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը 168.am-ին փոխանցել էր, որ իր պաշտպանյալի վիճակը կտրուկ վատացել է, նրան միացվել է արհեստական շնչառության սարք:
Չինաստանի Ուհան քաղաքի իշխանությունները որոշում են կայացրել կորոնավիրուսի ախտորոշման թեստավորման ենթարկել տեղի բոլոր բնակիչներին:
Նիկոլ Փաշինյանը ոչնչացրել է ազգային բոլոր ինստիտուտները։
«Օրինակ՝ ասվում է, որ սեռական շահագործման մասին ուսուցանումը պետք է սկսվի տարրական դասարաններից, շարունակվի միջնակարգ դասարաններում։ Եթե ինչ-որ տեղ կարող են հիմնավորել միջին դասարաններում այդ ուսուցանումը, ապա վստահ եմ, որ տարրական դասարաններում նման բան պարզապես տեղի ունենալ չի կարող։ Ենթադրել, որ կոնվենցիայի միայն բարի նպատակները կիրականացվեն, ու մենք հակազդման ռեակցիաներ չենք ունենա, պետք չէ, դա միայն բարի նպատակ է»,- ասաց Մկրտչյանը։
Իրադարձությունների պակաս չի զգացվում, քանի որ ամենօրյա հաճախականությամբ ականատես ենք դառնում հերթական գործընթացին, որը միանգամից իր մետաստազներն է տալիս ողջ համակարգի վրա։ Ընդհանուր առմամբ, օրվա քաղաքական գործընթացները զարգանում են բավական դինամիկ ու դրամատիկ, շատ հաճախ՝ անկանխատեսելի, բայց այս ամենի մեջ ամենակարևորն այն է, որ ՀՀ իշխանական վերնախավը մշտապես «ֆուլ թեմայի» մեջ է։
Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն համագործակցության շրջանակը սահմանված է 2017 թվականի նոյեմբերին ստորագրված և 2018 թվականի հունիսի 1-ից՝ ժամանակավոր կիրակման փուլ մտած «Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ), ինչպես նաև 2018 թվականի փետրվարին ստորագրված «ԵՄ-ՀՀ Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի վրա։
Վարչապետը երեկ կրկին անդրադարձավ Սահմանադրական դատարանին եւ կրկին թիրախավորեց Բարձր դատարանին։
168.am-ը Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանից փորձեց պարզել, թե ՀՀ-Արցախ ռազմավարական դաշինքի մասին պայմանագիրը որքանո՞վ կնպաստի Արցախի բնակչության իրավունքների իրացմանը:
Նիկոլ Փաշինյանի ելույթը Սասուն Միքայելյանի լկտի պահվածքի վերաբերյալ շատերը որակեցին՝ որպես անբարո, որպես «կրուտիտի» ամենացածր մակարդակ, սակայն վարչապետն այդ ելույթով կարևոր տեսական հայտնագործություն արեց` իր թիմակիցներին ներկայացնելով հեղափոխության թշնամիների նոր կատեգորիային՝ սադրիչներին։
Վաղը դատարանն ունի բոլոր հիմքերը, իրավական և օրենսդրական հիմնավորումներն ու երաշխիքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերացման համար։
Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ էր ունեցել իր իտալացի և ուկրաինացի գործընկերների հետ, որոնց վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից բացակայում էին երկկողմ հարաբերությունների առանցքային թեմաները։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եղբայր Էդգար Մարուքյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում ընդդեմ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ վերջինիս կողմից հնչեցված ուղղակի և անուղղակի սպառնալիքների կապակցությամբ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է մայիսի 12-ի առավոտյան, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ ստացիոնար բուժում էր ստանում։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 282 հազարը:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը «Վագա Ֆարմ» ընկերության հիմնադիր, տնօրեն Վահե Վարսանյանն է:
Շուտով գալու է այն պահը, երբ այլևս լռելու և մտքում եղած ուղիների, լուծումների առավել բյուրեղացման և սրբագրման վրա ավելի շատ ջանք և եռանդ պետք է ծախսել, քան բոլորիս մտահոգությունները ամեն օրվա կտրվածքով առավել խորացնող և զարմանքը բորբոքող այսօրեկան իշխանավորների մտազեղումների և անորակ օրակարգերի քննադատությունը և մեկնաբանումը: Այդ պահը այլևս մոտ է, առավել քան հետաքրքիր և կարևոր, քան այս անցումային անորակ կակիստոկրատ կրկեսը:
Քաբուլում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 13-ի, 15 մարդ տուժել է:
Իրանում մայիսի 12-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1481-ով՝ կազմելով 110 հազար 767:
«Մեզ բացակա չդնեք» հ/կ ղեկավար Սաթիկ Խլղաթյանը մայիսյան եռատոնին ընդառաջ դիմել էր վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանին և խնդրել, որ, տոների առիթով զոհված ազատամարտիկների ընտանիքներին առանձնացնեն և 30 հազար պատվովճարի վրա որոշակի գումար ավելացնեն՝ որպես ուշադրություն, սակայն խնդրանքը դրական արձագանքի չի արժանացել: Այսօր՝ մայիսի 12-ին, Զինվոր ՀԿ-ի կազմակերպած ասուլիսի ժամանակ պատմեց Սաթիկ Խլղաթյանը:
Իմ այցի նպատակը մեկն է՝ ԱՀ պաշտպանության բանակի հետ ունեցած մեր համագործակցության խնդիրների հստակեցումը և ճշտումը:
Նայեք Ազգային ժողովին, ու կտեսնեք, թե ինչի է վերածվել քաղաքականությունը: Եթե յուրաքանչյուր պառլամենտում սովորաբար լինում են շոուների համար պահվող մեկ-երկու հատուկ պատգամավորներ, որոնք պետք եղած պահին շեղում են ուշադրությունը, ապա մեր պառլամենտում բոլորն են զբաված այդ հարցով (բացառությամբ՝ մի քանիսի, որոնք որևէ եղանակ չեն փոխում): Իսկ այդ ընթացքում սահուն կերպով ոտնահարվում են հայ մարդու ինքնության և զարգացման գաղափարական-արժեքային հենասյուները»:
Նախօրեին 88-ի անարժանապատիվ ծափը ինդուլգենցիա էր շեֆին՝ նույն ոճով շարունակելու, ինդուլգենցիա էր՝ խփելու ու հաշվեհարդարի, խրախուսանք էր բռնությանը։ 88-ը դա չի հասկացել, լինենք անկեղծ, 88-ը այդքան չի էլ մտածել։ Բայց հետագա ընթացքի որակը դրանից չի փոխվում։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը երեկ խորհրդարանում անդրադառնալով մայիսի 8-ին իր և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարել էր, որ այն, ինչ կատարվել է դահլիճում, Էդմոն Մարուքյանի մեղքով է եղել:
Անկախ պետությունների համագործակցության երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստն անցնում է հեռավար ձևաչափով: