«Ի՞նչն է ավելի անընդունելի՝ ԱԺ -ում տեղի ունեցած կռի՞վը, թե՞ տեղի ունեցածի վերաբերյալ վարչապետի ելույթը և քաղաքական փաթեթավորումը»

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«1. Ես ճի՞շտ եմ հասկանում, որ 70% լեգիտումության ռեսուրս ունեցող/ունեցած իշխանությունը բողոքում է նրանից, որ ինքը բռնության և սադրանքի զոհ է:

2. Ինձ հետաքրքիր է, ի՞նչն է ավելի անընդունելի՝ ԱԺ -ում տեղի ունեցած կռի՞վը, թե՞ տեղի ունեցածի վերաբերյալ վարչապետի ելույթը և քաղաքական փաթեթավորումը, որը կարելի է վերնագրել «դատապարտելի դատապարտում»:

Շուտով գալու է այն պահը, երբ այլևս լռելու և մտքում եղած ուղիների, լուծումների առավել բյուրեղացման և սրբագրման վրա ավելի շատ ջանք և եռանդ պետք է ծախսել, քան բոլորիս մտահոգությունները ամեն օրվա կտրվածքով առավել խորացնող և զարմանքը բորբոքող այսօրեկան իշխանավորների մտազեղումների և անորակ օրակարգերի քննադատությունը և մեկնաբանումը: Այդ պահը այլևս մոտ է, առավել քան հետաքրքիր և կարևոր, քան այս անցումային անորակ կակիստոկրատ կրկեսը:

Նիկոլ Փաշինյանը և այսօրվա իշխանությունները շատ լավ գիտեն քննադատության գինը, առավել ևս՝ քննադատության ավերիչ գինը, և ես տպավորություն ունեմ, որ վերջին շրջանի քննադատությունն այս իշխանությունները փորձում են ձևակերպել և հանրությանը ներկայացնել, որպես թշնամական ակցիա, այսպես կոչված, «ժողովրդի ընտրյալների» դեմ: Սա լուրջ ենթադրություններ և հետևություններ անելու առիթ է բոլոր նրանց համար, ովքեր դեռևս չեն գիտակցում, թե ինչ քաղաքական և արժեքային մենթալիտետ և գիտակցություն ունեցող իշխանություն են իրենք ձևավորել մեր երկրում:

Հասկացեք՛, այս իշխանությունը բացի «նախկինների» հետ դեռ կռիվ տալուց, ուրիշ որևէ այլ քաղաքական օրակարգ չունի և ունակ էլ չի գեներացնել: Սա է պատճառը, որ նրանց քաղաքական կենսունակության ապահովման միակ ձևը` կռիվն է «հողմաղացների» հետ»:

1.Ես ճի՞շտ եմ հասկանում, որ 70% լեգիտումության ռեսուրս ունեցող/ ունեցած իշխանությունը բողոքում է նրանից, որ ինքը…

Gepostet von Vladimir Martirosyan am Dienstag, 12. Mai 2020

Տեսանյութեր

Լրահոս